Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 65 տարեկան։ Նա զոհվել է ապրիլի 8-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։Սուրեն Ճարատանյանը պատերազմի դաշտում փրկել է մի երիտասարդ զինվորի կյանք և նույն պահին ընկաել թշնամու գնդակից: Նա իր արիության ու սխրանքների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների: Սուրեն Ճարատանյանը ծնվել է 1955 թ. Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Բելառուսիայում: 1975 թ. ընդունվել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետ: 1981 թ.-ից մինչ կյանքի վերջն աշխատել է Երևանի Մետրոպոլիտենում: 1988-ին զինվորագրվել է «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորմանը: 1990 թ. սեպտեմբերի 20-ից սկսել է ծառայությունը ՀՀ ՆԳՆ հատուկ գնդի 9-րդ վաշտում: 1992 թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 5-ը «Արաբկիր» ջոկատի կամավորական զորամիավորման կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Նարիշտար գյուղի ազատագրման առաջադրանքներին, Վանք և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ապա՝ Հադրութի շրջանում Սարինշենի հատվածի մարտական գործողություններին: 1992 թ.-ի օգոստոսից ավագ լեյտենանտ Սուրեն Ճարատանյանը սկսել է պայմանագրային ծառայությունը 5-րդ բրիգադում և ավարտել այն որպես կապի դասակի հրամանատար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի օրը: 2016 թ. ապրիլին, լսելով սկսված պատերազմի մասին, մեկնել է Թալիշ, որտեղ էլ, փրկելով 18-ամյա զինվորի կյանքը, ծանր վիրավորվել է և ապրիլի 8-ին մահացել:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01