Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանի կոլեկտիվի պահանջն արդարացի է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կոլեկտիվն ասում է, դուք որպես օրինական կառավարություն ձեւավորել եք խորհուրդ, էդ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտորի (Դիանա գալոյան-խմբ), բայց անցել է երկու ամսից ավել, իսկ կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ եւ բողոքում է, որ բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել: Իսկ այս տարի ընդունելության մեծ ծավալ ունեցանք, մեծ թվով մարդիկ ընդունվեցին: Հիմա կառավարությունը ուղղակի պետք է իր կողմից ձեւավորած խորհրդի որոշմանը տեր կանգնի»,-ասաց նա: Մելքումյանը նշեց, որ ինքն այս հարցը ԱԺ-ում ուղղել է ԿԳՄՍ նախարարին. «Ինքն ասաց՝ խնդիր կա, քննարկում ենք: Թե ինչ խնդիր է իրենք պետք է ասեն: Քիչ առաջ ռեկտորի պարտականությունները կատարող, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը մի խոմբ դասախոսների հետ բարձրացան կառավարություն, որպեսզի ասեն, թե ինչ լուծում պետք է տան: Ամիսներով ձգձգել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է կառավարությունը հստակ ասի, թե որն է խնդիրը, որ ձգձգում են»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԲՈԿ-ը Դինա Գալոյանի աշխատության մեջ խնդիրներ էր տեսել, անգամ զրկել էին կոչումից, Միքայել Մելքումյանն ասաց. «Նախ դա այլ խնդիր է եւ կապ չունի ռեկտորի ընտրության կամ նշանակման հետ: Բացի այդ, մյուս պետական մարմինն էլ չեղյալ է արել այդ որոշումը: Այսինքն երկու պետական կռույցներ տարբեր որոշումներ են կայացրել: Կառավարության համար դժվա՞ր է լուծել խնդիրը»: Մելքումյանն անդրադարձավ նաեւ Դիանա Գալոյանին՝ նշելով. «Ես կարող եմ ասել, որ Գալոյանը բարեխիղճ, մակարդակ ունեցող գիտնական է, հենց այնպես չէր կարող գալ»:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44