Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն՝ 99 կողմ ձայնով ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով կառավարությունն առաջարկում է նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվել համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ։
Նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանն իր ամփոփման խոսքում, անդրադառնալով վարկային միջոցներին, ասաց, որ ներգրավված վարկային միջոցները եղել են սկսած 2014 թվականից, և ծրագրերը կավարտվեն 2022 թվականին: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նոր վարկային միջոցներ չեն ներգրավվել, պարզապես երկարաձգվել է ծրագրի իրականացումը մինչև 2022 թվականը և չարված բարեփոխման չծախսված գումարների ծախսման մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ նպաստների նոր համակարգեր են ներդնելու, գործիքակազմ են փոխելու:
Փոխնախարարը նշեց, որ հիմնական փոփոխությունները երեքն են՝ ժամկետի երկարացում, լիազորությունների մեծացման հնարավորություն և ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն, որը երևի անկյունաքարային փոփոխությունն է:
Հիշեցնենք, որ Աննա Ժամկոչյանը նշել էր, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44