Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին՝ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» վնասվածքներով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ հայրը և որդին վերոնշյալ վնասվածքներն ստացել են Սևան քաղաքի 21-ամյա բնակիչի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ: Դեպքի վայրից շուրջ 600 մետր հեռավորության վրա՝ Սևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից մատնացույց արված վայրից, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44