ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը COVID-19-ը հաղթահարելու համար համավարակի ընթացքում մինչեւ տարեվերջ գլոբալ համերաշխության եւ համաշխարհային հրադադարի կոչ է արել: Գուտերեշը համավարակը բնութագրել է որպես «ոչ միայն տագնապի ազդանշան», այլեւ «գլխավոր փորձ»՝ առաջիկա խնդիրների համար: «Փոխկապակցված աշխարհում ժամանակն է ընդունել մի պարզ ճշմարտություն՝ համերաշխությունը անձնական շահ է: Եթե մենք դա չհասկանանք, բոլորը կպարտվեն»,- ասել է նա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճում: Նա ընդգծել է այս պահին համերաշխության անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ այն երկրները, որոնք ամենաքիչն են ունակ հաղթահարել COVID-19-ը, չափազանց քիչ օգնություն են ստացել: «Մենք պետք է առաջնորդվենք գիտությամբ եւ կապված լինենք իրականությանը»,- հավելել է նա: «Պոպուլիզմը եւ ազգայնականությունը ձախողվել են: Վիրուսը զսպելու այդ մոտեցումները հաճախ իրավիճակն ավելի են վատթարացրել»: Համավարակը բացահայտել է խոցելիությունն ու անհավասարությունը ամբողջ աշխարհում, ասել է նա: Գուտերեշը նաեւ առիթն օգտագործել է կրկնելու համար համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի մասին իր կոչը: «Եկել է ժամանակը խաղաղության եւ հաշտեցման նոր հավաքական մղման», - նշել է նա: «Ես կոչ եմ անում ակտիվացնել միջազգային ջանքերը՝ Անվտանգության խորհրդի գլխավորությամբ, մինչեւ այս տարվա վերջ գլոբալ հրադադարի ռեժիմի հասնելու համար: Մենք ունենք 100 օր: Ժամանակը գնում է»: Նա ընդգծել է, որ հրադադարը շատ էական է ոչ միայն թեժ հակամարտությունները դադարեցնելու համար՝ մատնանշելով նոր «սառը պատերազմը» կանխելու անհրաժեշտությունը: «Մենք շարժվում ենք շատ վտանգավոր ուղղությամբ: Մեր աշխարհը չի կարող իրեն թույլ տալ մի ապագա, որտեղ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները կպառակտեն երկրագունդը՝ յուրաքանչյուրն իր առեւտրային եւ ֆինանսական կանոններով, ինչպես նաեւ ինտերնետի եւ արհեստական բանականության հզորությամբ»,- զգուշացրել է նա: «Տեխնոլոգիական եւ տնտեսական բաժանումը անխուսափելիորեն կվերածվի աշխարհառազմավարականի եւ ռազմականի: Մենք ամեն գնով պետք է խուսափենք դրանից»:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33