ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, որին այս տարի համավարակի պատճառով համաշխարհային առաջնորդները մասնակցում են տեսաուղերձի ձևաչափով:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ՌԴ ղեկավարն իր ելույթում մի քանի միջազգային հարցերի է անդրադարձել, այդ թվում՝ ՄԱԿ-ի դերի, պատմության խեղաթյուրումը թույլ չտալու, կորոնավիրուսի համավարակի:
Ելույթի սկզբում Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը շարունակում է լինել միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրը, իսկ միջազգային կազմակերպությունն արժանապատվորեն կատարում է իր գլխավոր առաքելությունը, այն է՝ պահպանել աշխարհը:
Պուտինն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պետք է հարմարվի նոր իրականությանը, իսկ Անվտանգության խորհուրդը պետք է առավել ընդգրկուն կերպով հաշվի առնի բոլոր երկրների շահերը:
Պուտինն իր խոսքում կոչ է արել զերծ մնալ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները կամայականորեն մեկնաբանելու փորձերից:
Խոսելով կորոնավիրուսի համավարակի մասին՝ Պուտինն ընդգծել է, որ այն նոր մարտահրավեր է դարձել և անմիջականորեն խոցել է միլիոնավոր մարդկանց: Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսության վերականգնումը ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի:
Ռուս առաջնորդը կոչ է արել «կանաչ միջանցքներ» ստեղծել առանց առևտրային պատերազմների և ազատ պատժամիջոցներից:
Պուտինը կոչ է արել ամրապնդել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներուժն ու ընդգծել, որ Ռուսաստանն ամենաշահագրգիռ մասնակցությունը կցուցաբերի այդ գործում:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33