Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ընթացքում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է տեղադրել 674 LED լուսատու: Ընթացիկ տարում, ի դեպ, արդեն իսկ ամբողջությամբ էներգախնայող՝ LED լուսատուներով են լուսավորվել Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:
Արդիականացվում է նաև գեղարվեստական լուսավորությամբ լուսավորվող երևանյան արձանների լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:
«Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել ստուգայցերն ու հետևողական աշխատանք տանել շինհրապարակները կազմակերպելու և սանիտարական նորմերն ապահովելու համար: Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող ու կեղտոտ անվադողերով շինհրապարակներից դուրս եկող բեռնատարների: Այս առումով ակնկալվում է Ճանապարհային ոստիկանության հետևողական աշխատանքը՝ իրավախախտումներն արձանագրելու և դեպքերը կանխելու համար:
Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքները վերացնելու նպատակով մոտ օրերին կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Զեկուցվել է, որ նախատեսվում է 5-րդ մուտքի ապամոնտաժումը, հենապատի կառուցումը և շենքի տանիքի ամբողջական վերանորոգումը: ՀՀ կառավարության որոշմամբ 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի: Ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 182 մլն դրամ:
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեմ արդյունավետ պայքարելու համար քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել: Մասնավորապես, լրացումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրենքի շրջանառվող նախագծով հնարավորություն է տրվում վերցնել չնախատեսված վայրերում ապօրինի վաճառվող ապրանքը և վերադարձնել միայն տուգանքը վճարելուց հետո:
Դա նաև արդյունավետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն է տալիս: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը Ազգային ժողովի հետ՝ օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Չսահմանված վայրերում աղբ թափելու խնդիրն առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով հանձնարարվել է հետևողական հսկողություն իրականացնել՝ օգտագործելով նաև վարչական լծակները:
Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծի մրցույթի մշակման աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետին զեկուցվել է, որ առաջիկայում նախագծման մրցույթից հետո կմեկնարկի շինարարական աշխատանքների նախապատրաստման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01