ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Ալեքսանյանը պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած թիվ 2898-Ա որոշումը։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ: Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երեւանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Նրա լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռեւս 2005 թվականին եւ իրենք դիմելու են Երեւանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, Ալեքսանյանի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ Երեւան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որեւէ դիմում չի ներկայացվել եւ չի քննարկվել։ Որոշվել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Արդյունքում քաղաքապետը որոշել է. Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։ 2.Հանձնարարել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հարեւանությամբ կառուցված ինքնակամ շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44