Ֆրանսիայի Բուրգ-լես-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է իր պետության գործերում Ադրբեջանի պետական միջամտությունը: Այս մասին գրում է Nouvelles d'Armenie-ն։ «Բավական է! Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում»,- ասում է Մարլեն Մուրիեն։ Բուրգ-լես-Վալանսում մենք դասեր չենք քաղում Ադրբեջանից, «նավթային բռնապետությունից», որն ըստ «Լրագրող առանց սահմանների» 180-ից 168-րդն է: Նշվում է, որ 2014-ին Մուրիեն ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում, 2018-ին դատարան հայց է ներկայացվել Ադրբեջանի պետության կողմից՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել 2014-ի հոկտեմբերի 5-ին Շուշիի և Բուրգ-լես-Վալանսի միջև ստորագրված բարեկամության կանոնադրությունը: «Ես ուզում եմ պարզաբանել, որ բողոքարկելով առաջին ատյանի վճիռը, Բաքվի կողմից վիճարկվող մեր բարեկամության կանոնադրությունը մնում է ուժի մեջ օրենսդրորեն, և ոչ ոք չի կարող կանխորոշել Պետխորհրդի վերջնական որոշումը։ Այսօր ես կրկին սպառնալիքների թիրախ եմ դարձել, որին չեմ ենթարկվելու»,-հայտարարել է Մուրիեն։ Հաղորդվում է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցիներ են եկել քաղաքապետարան ու «հրամայել», որ մեկ ժամվա ընթացքում Արցախի դրոշը, որը ծածանվում է մեր քաղաքների դրոշների կողքին, որոնց հետ կապեր ենք պահպանում, հանվի։ Ասել են, թե իբր զբոսաշրջիկներ են, սակայն մոտ 15 րոպե անց Փարիզում Ադրբեջանի դեսպանության մի պաշտոնյա զանգահարել է քաղքապետի տեղակալին ու փորձել վախեցնել նրան, որպեսզի «Արցախի դրոշն անմիջապես հանվի»։ «Ադրբեջանը, Ալիևը և նրա համախոհները պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ չեն կարող բարեկամությունը որոշել, կամ չեղյալ հայտարարել, և որ քաղաքը հարգանք ունի Շուշիի բնակիչների և ընդհանրապես արցախցիների նկատմամբ: Նույնիսկ եթե մեր Բուրգ-լես-Վալանսում գազ չունենանք, մենք կկարողանանք պաշտպանել մեր քաղաքային սահմանները և մեր լիազորությունները՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, որոնք շնորհում են մեզ՝ մեզ ընտրած համաքաղաքացիները։ Ե՞րբվանից է օտար պետությունը, Ադրբեջանի բռնապետությունը, իրեն թույլ տվել միջամտել մեր ֆրանսիական տեղական համայնքների գործունեությանը, ինչպես նաև մեր դատական համակարգին։ Սա պետք է դադարեցվի՝ առանց հապաղելու»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ֆրանսիայում, Բուրգ-լես-Վալանսում, Արցախի դրոշի ցուցադրումը համերաշխության գործողություն է այն ժողովրդի հետ, որին Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ամեն օր՝ աշխարհին ցույց տալով, որ իր միակ հայտարարված հավակնությունը ավարտին հասցնել 1915-ի հայերի ցեղասպանությունը, որոնց երեկ կատարողները այսօր նրանց դաշնակիցներն են: «Ոչ, ո՛չ Բուրգ-լե-Վալանսը, ո՛չ էլ նրա քաղաքապետ Մարլեն Մուրիեն չեն լինի Բաքվի բռնապետության հրամանատարության ներքո»,-ասում է Մարլեն Մուրիեն։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33