ARM | RUS |

«Մահվան հրեշտակ» մականունով թուրք ոստիկանապետը դաժանորեն խոշտանգել ու ծաղրել է կալանավորներին

23.09.20 | 16:54

Ազրայիլ կամ Մահվան հրեշտակ մականունով թուրք ոստիկանապետը վերահսկում էր խոշտանգումների երկու ոչ պաշտոնական վայրերը, որտեղ 2016-ին դաժան վերաբերմունքի էր ենթարկվել գրեթե 2000 մարդ, հաղորդում է Nordic Monitor-ը` վկայակոչելով մի քանի զոհի ցուցմունքները դատարանում: Հարյուրավոր դատական արձանագրությունների համաձայն` ոստիկանապետ Թահիր Դարբազօղլուն պատասխանատու էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրամանով Անկարայի սրտում հաստատված կալանքի ոչ պաշտոնական վայրերի համար: Ցուցմունքները վկայում են պետական ​​պաշտոնյաների հսկողության ներքո կալանավորների խոշտանգումների եւ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի համակարգված եւ կանխամտածված քաղաքականության մասին, որոնք ոչ միայն ապահովում էին հանցագործների անպատժելիությունը, այլեւ հրաժարվում էին դեպքերի հետաքննությունից: Դարբազօղլուն հանդես էր գալիս որպես կառավարության պատասխանատու անձ, ով ղեկավարում էր խոշտանգումները զոհերից կեղծ խոստովանություններ կորզելու համար` ի օգուտ կառավարության 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման սցենարին: Ավելի ու ավելի շատ վկայություններ են հայտնվում, որ 2016-ին սահմանափակ ռազմական մոբիլիզացումը ոչ այլ ինչ էր, քան կեղծ ֆլագման որի նպատակն էր ընդլայնել նախագահ Էրդողանի լիազորությունները եւ վերացնել գեներալներին ու ծովակալներին, ովքեր դեմ էին Թուրքիայի ռազմական ներխուժմանը Սիրիա: Ոստիկանապետը եւ մի խումբ ոստիկաններ, որոնց աջակցում էր թուրքական տխրահռչակ MIT գործակալության առանձին թիմը, ձերբակալվածների հետ վարվում էին ԻՊ-ի վատագույն ավանդույթներով եւ նրանց կանանց ու դուստրերին ռազմական որս էին համարում եւ կարող էին բռնաբարել: Գողացվել են ձերբակալվածների անձնական իրերը` կանխիկ գումարներ ու զարդեր, այդ թվում` ամուսնական մատանիներ: Ձերբակալվածներից ոմանք սեռական ոտնձգությունների եւ բռնաբարությունների են ենթարկվել: Դարբազօղլուն ոչ միայն խոշտանգումների սեանսներ էր պատվիրում, որոնք մի քանի օր էին տեւում, այլեւ անձամբ մասնակցում էր զոհերի ծեծին, որոնց նույնիսկ մեղադրանք չէր առաջադրվում որեւէ հանցանքի համար եւ ովքեր չէին քննվում Քրեական դատավարության օրենսգրքով: Զոհերին մերկացնում էին մինչեւ ներքնազգեստը, մի քանի օր զրկում էին սննդից եւ ջրից, ստիպում էին երկար ժամեր մնալ սթրեսային դիրքերում մնալ եւ ենթարկում էին էլեկտրական ցնցումների եւ շնչահեղձության: Զոհերին տեղակայում էին խոշտանգումների երկու հիմնական վայրում: Դրանցից մեկը Անկարայի Բեշթեփե շրջանում գտնվող մարզադահլիճն էր, որը ղեկավարվում էր Թուրքիայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից: Ամենադաժան խոշտանգումներն իրականացվել են կալանքի այս ոչ պաշտոնական վայրում: Այնտեղ եղած մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն, դատելով մի քանի զոհի պատմություններից, նրանց թիվը տատանվում է 600-ից 1000-ի միջեւ: Երկրորդ հարթակը գտնվում էր Անկարայի Սինքան բանտի ավտոկայանատեղիում, որտեղ շուրջ 1000 մարդ էր պահվում բետոնե հատակի վրա ինքնաշեն վրանի մեջ, որը ծածկված էր միայն բրեզենտով: Դարբազօղլուն տեղաշարժվում էր երկու օբյեկտների միջեւ` դիտելով խոշտանգումները եւ ահաբեկումները եւ հետագա գործողությունների հրահանգներ տալով: Նա գովազդում էր իր Ազրայիլ մականունը եւ ասում, որ ինքը դատավոր էր, ինչպես Աստված դատաստանի օրը: Իր իրական ինքնությունը զոհերից թաքցնելու համար Դարբազօղլուն երբեմն կեղծանուններ էր օգտագործում` Վեյսել, Բայրամ եւ Զաֆեր: «Ամենացավոտ, ամենասարսափելի, արյունը սառեցնող միջադեպը, որը ես երբեք չեմ մոռանա: Այդ տղամարդը, ով իրեն Ազրայիլ էր կոչում, գոռում էր ինձ վրա, որ իմ ընտանիքը կվերանա, նա կվերցնի իմ երեխաներին, իսկ եթե ես աղջիկ ունենայի, ինքը նրան մարմնավաճառ կդարձներ, եւ որ ես կհետեւեմ այդ ամենին»,- պատմել է զոհերից մեկը: Նրա խոսքով` ջուր կամ սնունդ չկար, 800-900 մարդ ստիպված էր օգտվել միայն երկու սանհանգույցից, նրան անընդհատ ծեծում եւ հարվածում էին ոտքերով, նրան հրաժարվում էին բժշկական օգնություն տրամադրել եւ հաճախ սպառնում էին սպանել: 39-ամյա սպա, կապիտան Էրդեմ Էրասլանն իր ցուցմունքում եւս նկարագրել է Դարբազօղլուին: Էրասլանը նկարագրել է նաեւ, որ մեկ այլ սպա մասնակցում էր երիտասարդ կին լեյտենանտի նկատմամբ սեռական ոտնձգություններին, ով կալանավորված էր իր ամուսնու հետ: «Նա մերկացրեց կնոջը մինչեւ ներքնազգեստ ամուսնու առջեւ: Ապա ութից տասը ոստիկանի ներկայությամբ կնոջ վրա ոտքից գլուխ ջուր լցրեց: Նա ստիպեց կնոջը առանց ծնկները ծալելու ձեռքերով դիպչել ոտքի մատներին ոստիկանների առջեւ: Ապա այդ տղամարդը ներս մտցրեց թաց հագուստով եւ մազերով կին սպային: Նա բազմիցս գալիս էր այդ կնոջ մոտ` ամուսնու ներկայությամբ ֆիզիկական եւ բանավոր կերպով նրան վիրավորելու համար»,- հիշել է Էրասլանը: Մեկ այլ սպա պատմել է, որ իրեն որպես «ողջույնի նվեր» ծեծել է շուրջ ութ ոստիկան: Նա միացել էր մյուսներին դահլիճում, որտեղ, ըստ իր գնահատականի, որ շուրջ 1000 ձերբակալված կիսամերկ ծնկի էր իջել ձեռնաշղթաներով: «Ինձ երեք օր սոված թողեցին` առանց որեւէ ուտելիքի: Նույնիսկ ջուր չէին տալիս»,- պատմել է նա: Դատարանում իր ցուցմունքում մայոր Էմրահ Իլգազը հաստատել է, որ Դարբազօղլուն այն մարդն էր, ով ղեկավարում էր խոշտանգումների վայրը: «Մեզ տարան Թուրքիայի վոլեյբոլի ֆեդերացիային պատկանող մարզադահլիճ, որտեղ ներկա էր Թահիր Դարբազօղլու անունով ոստիկանության պետը, ով իրեն որպես Ազրայիլ հայտարարեց»,- ասել է Իլգազը` հավելելով, որ իրեն երկու օրով զրկել են սնունդից եւ ջրից եւ խոշտանգումների են ենթարկել: Նա պարբերաբար տառապում է խուճապային ցնցումներից խոշտանգումների սեանսների պատճառով, սակայն բժշկական օգնություն չէր ստանում: Եվս մեկ վկա է ՌՕՈւ օդաչու 33-ամյա Մեհմեթ Չեթին Քափլանը, ով Դաբազօղլուին նկարագրել է որպես դաժան կտտանքների համար պատասխանատու մարդու։ Նա դատարանին հայտնել է, թե տեսել է՝ ինչպես է իրեն Ազրաիլ անվանող մարդը մյուս ոստիկաններին հրամայել լեյտենանտին լինչի ենթարկել։ «ՕՄՕՆ-ի շապիկներով մոտ 8-10 մարդ լեյտենանտին լինչի են ենթարկել։ Նրանցից մեկն ասաց, որ նա [լեյտենանտը] չի շնչում, եւ նրան տարան։ Ես նրան այլեւս երբեք չտեսա»,- ասել է Քափլանը դատարանում։ Լեյտենանտ Մուսա Քիլիչասլանը հայտնել է, որ իր վրա սկզբում ջուր են լցրել, իսկ հետո հարվածել են էլեկտրաշոկերով։ Մյուսի վրա ծծմբաթթու են լցրել։ Հարցաքննության ժամանակ շատերի ոսկորներն էին ջարդում, օրերով թույլ չէին տալիս զուգարան գնալ։ ՌՕՈւ օդաչու, լեյտենանտ Ադեմ Քըրջիին ոստիկանությունը ձերբակալել է հուլիսի 16-ին, նրան կանգնեցրել են, երբ կնոջ եւ 3 ամսական նորածնի հետ ավտոմքենայով երթեւեկում էր։ Ոստիկանությունում նրան ասել են, որ ձերբակալվելու է։ Երբ հարցրել է՝ ինչո՞ւ եւ բացատրություն է պահանջել, աշխատակիցները զայրացել են։ Նրան քարշ են տվել մերձակա լքված շենքը եւ ձեռնաշղթաներ հագցրել, հանել են կոշիկները եւ ստիպել ծնկի գալ։ Ոստիկանության պետը սկսել է ջարդել նրա ոտքերը՝ նզովելով նրան, օգտագործելով ոչ պատշաճ բառապաշար։ «Նա [ոստիկանության պետը] մյուսներից մեկին հրամայեց բերել կնոջս։ Նրանք բերեցին կնոջս նորածին դստերը ձեռքին, եւ սկսեցին ինձ ծեծել նրա աչքի առաջ»։ Թուրքիայում դահիճները պաշտպանված են կառավարական հրամանով, որն արձակել է նախագահ Էրդողանը, եւ որը լիակատար անձեռնմխելիություն է ապահովում պաշտոնատար անձանց համար, որոնք մասնակցել են պետական հեղաշրջման հետաքննություններին։ 2016 թվականի հուլիսի 23-ին կառավարության արձակած № 667 հրամանը իրավապահ մարմինների աշխատակիցներին տրամադրել է լիակատար պաշտպանություն, որ զոհերը չկարողանան բողոք ներկայացնել խոշտանգումների, դաժան վերաբերմունքի կամ չարաշահումների դեմ։ Մի քանի դեպք է եղել, երբ թուրք դատախազները հրաժարվել են քննել խոշտանգումների մասին պնդումները՝ վկայակոչելով այդ հրամանը։ Այսօրվա դրությամբ քրեական գործեր չեն հարուցվել մարդկանց դեմ, որոնք խոշտանգել են ձերբակալվածներին, չնայած բազմաթիվ բողոքներին, որ ներկայացրել են զոհերն ու նրանց փաստաբանները։ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցերով եվրոպական կոմիտեի պատվիրակությունը տեսչական ստուգում անցկացնելու նպատակով Թուրքիայում է եղել 2016 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը եւ իր զեկույցում գրանցել որոշ զոհերի հայտարարությունները։ Պատվիրակության այցը տեղի է ունեցել լայնորեն տարածվող պնդումների ֆոնին, որոնք առաջին անգամ բարձրացրել է Amnesty International-ը՝ հայտարարելով, որ հավաքել է հավաստի ապացույցներ, որ Թուրքիայում ձերբակալվածներին ծեծել են, խոշտանգել եւ որոշ դեպքերում բռնաբարել։ Սակայն Եվրոպական կոմիտեի զեկույցի մանրամասները այդպես էլ չեն հրապարակվել, քանի որ Թուրքիան այդ զեկույցի հրապարակման վրա վետո է կիրառել։ ​


0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44