Ռուսաստանում խուլիգանության մեղադրանքով ձերբակալված Հայաստանի յոթ քաղաքացիների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Գործը քննում է Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 24-ին: Մի քանի միջադեպ նախաձեռնվել էր Ադրբեջանի քաղաքացիների կողմից: Մոտ 20 մարդ հարձակվել էր «Հայկական տուն» սրճարանի վրա: Շենքի ապակիները կոտրել էին, դաժան ծեծի ենթարկվել հաստատության ադմինիստրատորին: Ի պատասխան` Հայաստանի յոթ քաղաքացի կոտրել էին «Բակինսկի Դվորիկ» ռեստորանի ապակիները: Ոստիկանությունը քրեական գործեր էր հարուցել խուլիգանության եւ կողոպուտի դեպքերի առթիվ, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: ՆԳՆ-ն եւ ԱԴԾ-ն սպառնացել են «շատ, շատ դաժան» պատիժներ կիրառել Մոսկվայում ազգամիջյան բախումների համար:
Տեղի ունեցածի կապակցությամբ NEWS.am-ը դիմել է մեղադրյալներից մեկի` Կարեն Ներսիսյանի պաշտպանին: «Մեղադրյալներից վեցը Հայաստանի քաղաքացիներ են, եւս մեկը` Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Նրանց մեղադրանք է առաջադրվել շատ լուրջ հոդվածով` խուլիգանություն` էթնիկական թշնամանքի հիմքով: Ակնհայտ է, որ գործին քաղաքական երանգ է հաղորդվե;: Իմ կարծիքով` Ռուսաստանի իշխանությունները որոշել են հավասարության ճանապարհով գնալ եւ ցույց տալ, որ նման դրսեւորումները խստորեն կպատժվեն»,- ասել է փաստաբանը:
Ըստ նրա` հոդվածը 500 հազարից մինչեւ միլիոն ռուբլի տուգանք է, ուղղիչ աշխատանքներ կամ երկարաժամկետ ազատազրկում է նախատեսում: Ընդ որում, ուղղիչ աշխատանքները վերաբերում են միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: համապատասխանաբար, այս դեպքում մենք կարող ենք խոսել կամ տուգանքի, կամ ազատազրկման մասին: «Ինքներդ եք հասկանում, որ տղաները նույնիսկ երազում երբեք այդպիսի փողեր չեն տեսել, առավել եւս` այսպիս դժվար պահին: Մեր ակտիվիստների նախաձեռնությամբ ես նամակներ եմ ուղարկեկ Հայաստանի դեսպանատուն, Ռուսաստանի հայերի միություն եւ պարոն Սարկիսովին (գործարար Սերգեյ Սարկիսով, «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության հիմնական սեփականատերերից մեկը - խմբ.): Բացատրել եմ իրավիճակը եւ խնդրել օգնել»,- ասել է Կարեն Ներսիսյանը:
Այժմ խոսքը դատարանի դեպոզիտային հաշվեհամարին մեծ գումար փոխանցելու մասին է` որպես մեղադրյալի վճարունակության երաշխիք, եթե դատարանը որոշում կայացնի տուգանք վճարելու մասին: Ինչպես նշեց փաստաբանը, փաստ չէ, որ նույնիսկ եթե գումարը մնա դատարանի հաշվին, հենց տուգանք կկիրառվի: «Սակայն սա շատ կարեւոր քայլ է: Տղաները երիտասարդ են, անփորձ, նախկինում չդատապարտված: Վնասը փոխհատուցվել է տուժածներին, նրանք պահանջներ չունեն: Այս ամենը հաշվի առնելով` մենք դատարանից կխնդրենք ավելի մեղմ լինել: Դատական նիստին հրավիրվել են Հայաստանի դեսպանության, ՌՀՄ-ի ներկայացուցիչները` իրենց ներկայությամբ լրջություն հաղորդելու համար:
«Ես ինքս դրամահավաքով չեմ զբաղվում: Բոլոր փաստաբաններն աշխատում են անվճար»,- հավելեց Ներսիսյանը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34