Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադառնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված 2020թ.-ի օգոստոս ամսվա ցուցանիշներին, համաձայն որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է շուրջ 5 հազար ավելի աշխատատեղ: Կենտրոնի մասնագետները պատրաստած ու տարածած հոդվածում նշում են. «Ինչ խոսք, համավարակի պայմաններում նման ցուցանիշն իրական ձեռքբերում կլիներ, սակայն, շատ կարևոր է տեսնել վերոնշյալ դրական ցուցանիշի հակառակ կողմն ու հասկանալ, թե ինչ գործոններով է դա պայմանավորված. . Քանակական տվյալները դիտարկելիս պետք է հաշվի առնել, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, դեռևս ապրիլ ամսվա ցուցանիշների հաշվարկից բացակայել են 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնցում բոլոր աշխատողները՝ շուրջ 31 հազար աշխատող համավարակի հետևանքով ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն իրենք չեն վարձատրվել: . Մայիս ամսից սկսած, սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, բնականաբար վերոնշյալ աշխատակիցների որոշ մասն աստիճանաբար սկսել է վերադառնալ աշխատանքի՝ կրկին ներառվելով հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում: Ուստի կարող ենք եզրահանգել, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ 5000 աշխատատեղերի ավելացումը հիմնականում հարկային պարապուրդից վերադարձածներն են: . Ավելին, թեև օգոստոս ամսվա գրանցված աշխատողների ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, այնուհանդերձ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով (տե´ս գծապատկեր 1)։ Գծապատկեր 1. Գրանցված աշխատողների թվաքանակը 2019-2020թթ.-ի հունվար-հուլիս ամիսներին (մարդ) . Միաժամանակ, 2020թ.-ին օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտի աճը բացատրվում է այն հանգամանքով, որ որոշ ցածր և միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ դեռևս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, որոնց բացակայությունը, ի թիվս այլ գործոնների, անդրադարձել է հարկման բազայի չափի վրա: Պայմանականորեն դրանց ներառման դեպքում՝ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը կամ հարկման բազան ավելի փոքր կլիներ: Այսպիսով՝ համավարակի ֆոնին 5 հազարով աշխատատեղերի ավելացման ուսումնասիրության արդյունքում փաստում ենք դրա թվային մանիպուլատիվ կողմերը»։
Աղբյուր` Panorama.am
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03