Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը եւ Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին: Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» կոնֆերանսի ընթացքում: 2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի եւ Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երեւանից Մոսկվա, Մոսկվայի մարզ եւ հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի մեկ ու կես անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի), նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի): Լրագրողների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Սույն համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայփոստի հաճախորդներին: Հիմա մեր հաճախորդները կարող են ռուսական օնլայն խանութներում պատվիրել ցանկացած ապրանք առանց միջնորդների և հավելյալ ծախսերի ու ստանալ իրենց պատվերը Հայփոստի միջոցով աննախադեպ ցածր գնով: Նույն հնարավորությունը ստանում են Ռուսաստանի փոստի հաճախորդները, ովքեր կարող են Հայաստանի ցանկացած օնլայն խանութից ապրանք պատվիրել և փոխադրման համար վճարել նախկինից գրեթե 3 անգամ քիչ: Մոսկվայի և Երևանի համար սահմանվել է «Երկու մայրաքաղաքների սակագին» հատուկ գնառաջարկը: Ես հավատացած եմ, որ մեր երկու երկրների փոստերի միջև համագործակցությունը պետք է համապատասխանի մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերային հարաբերություններին, իսկ փոստային փոխադրումների ծավալները՝ տնտեսական հարաբերությունների մակարդակին»: Ընդգծելով, որ սույն համաձայնագիրն էականորեն կհեշտացնի ՌԴ-ում գործող բիզնես ընկերությունների աշխատանքը Հայաստանի հաճախորդների հետ՝ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը նշեց. «Հայաստանը պատմականորեն շատ կարեւոր տարածաշրջան է ՌԴ-ի համար, և շատ կարևոր է մեզ համար, որ բացի եռակի գնիջեցումից մենք նաև ներկայացված կլինենք Հայփոստի շուրջ 900 բաժանմունքում: Սա թույլ կտա նաև էականորեն լավացնել մատուցվող ծառայության որակը, իսկ մենք գիտենք, որ որակյալ ծառայությունը և հարմարավետությունը պակաս կարևոր չեն հաճախորդին գոհացնելու հարցում»: Այսպիսով, համաձայնագիրը, ըստ էության, չեզոքացնում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության առկա տնտեսական խոչընդոտները, ինչը նաև կնպաստի էլեկտրոնային առևտրաշրջանառության ծավալների աճին: Սույն համաձայնագիրը կստեղծի յուրահատուկ մրցակցային միջավայր ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01