Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից: Առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով: Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին, ուսումնասիրվել են առողջական փաստաթղթերը: Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություններ են ներկայացվել, որ առավոտյան ոտնաթաթերը գամելու հանգամանքով պայմանավորված Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Այցի արդյունքները կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01