«Առաջին ֆինանսավորմամբ այս համաձայնագիրը 30 մլն եվրո արժողությամբ է, ամբողջ աջակցությունը տրամադրվել է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով»,- կառավարության նիստում ներկայացնելով COVID 19-ի դիմակայման Հայաստանի առաջին պայմանագիրը՝ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի: Նրա խոսքով, գումարի 24 մլն եվրոն համաձայնագիրը ստորագրելուց հետո միանվագ մասհանմամբ առանց որևէ հատուկ նախապայմանի է տրամադրվելու, որից հետո տեխնիկական աջակցության տեսքով տրամադրվելու է մնացած 6 մլն եվրոն՝ արդեն սահմանված հատուկ նախապայմանների ապահովման արդյունքում: Փոխվարչապետի խոսքով, սա բացառիկ ծրագիր է՝ ուղղված է COVID-19-ի դիմակայման նպատակով իրականացվող կառավարության հակահամաճարակային միջոցառումներին: Ըստ Գրիգորյանի, ծրագրով նախատեսված է մշակել և իրականացնել համաճարակով պայմանավորված միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգման ծրագիր, որի աշխատանքներն արդեն սկսվել են և այն վերաբերում է 6 մլն եվրոյին: Նրա խոսքով՝ Եվրամիության գործընկերների հետ քննարկվում է ևս երկու ծրագիր, որոնց վերջնական պայմանավորվածությունները կներկայացվեն մոտ ժամանակներում: Փոխվարչապետը ներկայացրեց նաև Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Մհեր Գրիգորյանի նշեց, որ համաձայնագիրը 30 մլն եվրո արժողությամբ է, որից 27 մլն եվրոն տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության, մնացած 3 միլիոնը՝ տեխնիկական աջակցության տեսքով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ առաջին 9 մլն եվրոն նախատեսվում է ստանալ արդեն այս տարվա ընթացքում: Նրա խոսքով, գումարը տրամադրվում է դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար: Մյուս բաղադրիչը՝ ըստ Բադասյանի, դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է:
«Որպես վերջնարդյունք նշված է, որ 2023-ին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի, իսկ դա նշանակում է, որ մոտ 40 տոկոս կրճատվելու է ընդհանուր քննության ժամկետը»,- նշեց արդարադատության նախարարը և շարադրեց երրորդ բաղադրիչը: Վերջինը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում, որով, ըստ Բադասյանի, պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանում և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ ձևավորվեն:
Աղբյուր` Panorama.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01