Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը: «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին: Բացելով ցուցահանդեսը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է: «Ցուցահանդեսի մասին խոսել ենք մոտ մեկ տարի առաջ՝ Իտալիայի Հանրապետության նախագահի և դեսպանի հետ: Հավաքածուն այստեղ է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի բարձր հովանավորությամբ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Այս ցուցահանդեսն իրականում երկկողմ է, որովհետև, ըստ պայմանավորվածության, մենք ունենալու ենք մեր ցուցահանդեսն Իտալիայում, նկարները ցուցադրվելու են Իտալիայի նախագահի պալատում: Այն ծրագրվում է Հայաստանի նախագահի՝ Իտալիա նախատեսվող պետական այցի ընթացքում: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր»: Անդրադառնալով ցուցադրված կտավներին՝ նախագահ Սարգսյանը դրանք համաշխարհային գեղանկարչության լավագույն նմուշներից է համարել: «Նկարները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Իսկ այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով՝ ոչ միայն Մխիթարյան միաբանության, այլև հայ վաճառականների, ովքեր Վենետիկի հետ կապված են եղել դարեր,-ասել է Հանրապետության նախագահը: -Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ, Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաև տեղյակ են հայ ճարտարապետության և ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն այս թեմաներով: Հետևաբար, ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Իտալիայի դեսպանության և անձամբ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցահանդեսի կազմակերպման գործում: Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին նման մշակութային նախաձեռնության համար: «Սա ցուցադրություն է, որն իրականություն է դարձել Ձեր և Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, ում կողմից ողջույններ եմ փոխանցում Ձեզ,-դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է դեսպանը: -Այս նախաձեռնությունը միայն մեկնարկն է, քանի որ շուտով Հռոմում ներկայացվելու է նաև հայկական մշակույթը։ Ցուցադրված այս չորս կտավները պատահական ընտրության արդյունք չեն, դրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ: Չորս կտավները ներկայացնում են 18-րդ դարը, որը բացառիկ ժամանակաշրջան է հայ-իտալական երկկողմ հարաբերությունների համար»:
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15