ARM | RUS |

Բնակարանների առք ու վաճառքը կրճատվում է, գները շարունակում են նվազել

25.09.20 | 21:47

Բնակարանային շուկան Հայաստանում շարունակում է պասիվանալ։ Կրճատվում են՝ ինչպես գործարքները, այնպես էլ՝ նվազում են գները։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Տարբերությունը մեծ է, սակայն դա բնակարանային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների ամբողջական պատկերը չէ։ Գործարքները նվազել են նաև նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։ Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Մի բան, ինչը նշանակում է, որ բնակարանային շուկայի պասիվացումը, որ մարտի կտրուկ կրճատումից հետո կարծես աստիճանաբար վերականգնվում էր, կանգ է առել։ Եվ ոչ միայն կանգ է առել, այլև պասիվացումը խորացել է։ Դա նկատելի է նաև նախորդ տարի իրականացված գործարքների համադրությամբ։ Եթե հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաև Երևանում։

Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից։ Երևանում գործարքները կրճատվել են նաև նախորդ ամսվա համեմատ։ Նվազումը գերազանցում է 10 տոկոսը։ Օգոստոսին հուլիսից պակաս է վաճառվել 85 բնակարան։ Սրանք պաշտոնական ցուցանիշներ են, որոնք հրապարակել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Ու դրանք ցույց են տալիս, որ, ինչպես հանրապետության, այնպես էլ մայրաքաղաքի բնակարանային շուկայում մարտից սկսված ճգնաժամը կարծես ակտիվանում է։ Ճիշտ է, 1 ամսվա տվյալներով շատ հեռուն գնացող դատողություններ չարժե անել, բայց միտումները, որոնք նկատվել են օգոստոսի ընթացքում, մտահոգիչ են։ Թեև դա ունի իր հիմնավոր պատճառները։ Տեղի է ունենում վճարունակ պահանջարկի կրճատում։ Նվազել են մարդկանց եկամուտները՝ հանգեցնելով բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկի սահմանափակման։ Դրա վրա հավանաբար որոշակի ազդեցություն են ունեցել նաև տնտեսության մեջ առկա անորոշություններն ու ձևավորված բացասական սպասումները։ Բնակարանային շուկայի պասիվացմանը նպաստած մյուս կարևոր գործոնը դրսից ներկայացվող պահանջարկի կրճատումն է։ Վերջին տարիներին այն դարձել էր շուկայի ակտիվացման և գների բարձրացման հիմնական գործոններից մեկը։ Հիմա այս հատվածից շարժ գրեթե չկա։ Բնակարանային շուկայում դրսից ներկայացվող պահանջարկը, կարելի է ասել, կանգ է առել։ Այս 3 հիմնական գործոնները բերել են շուկայի փլուզման։ Վերականգնվելու, առավել ևս՝ նախկին վիճակին վերադառնալու մասին առայժմ շատ վաղ է խոսել։ Բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկի կրճատման հետևանքով խորանում է նաև գների անկումը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում հավանաբար 2-3 ամիս հետո դրանք ամբողջությամբ կվերադառնան նախորդ տարվա մակարդակին։ Եթե մինչև շուկայի ճգնաժամը գները Երևանում ընդհուպ 13-14 տոկոսով գերազանցում էին 1 տարի առաջվա մակարդակը, ապա հիմա տարբերությունն անհամեմատ փոքր է. հուլիսին այն 7,1 տոկոս էր, օգոստոսին իջել է 4,8-ի։ Ակնհայտ է, թե ինչպիսի մեծ արագությամբ են բնակարանների գները վերադառնում նախորդ տարվա մակարդակին։ Ընդամենը 1 ամսվա ընթացքում գնային տարբերությունը կրճատվել է ևս 2,3 տոկոսային կետով։ Մարզերում իրավիճակը շատ ավելի տխուր է։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ օգոստոսին գներն ընդամենը 2 տոկոսով են բարձր նախորդ տարվանից։ Մայիսից սկսած բնակարանների գներն ամսեամիս նվազում են։ Գնանկումը պահպանվել է նաև օգոստոսի ընթացքում։ «Գնային փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2020թ. օգոստոսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2020թ. հուլիսի համեմատ նվազել են 1,1 տոկոսով»,- արձանագրել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Մարզերում գնանկումը համեմատաբար ավելի փոքր է եղել՝ 0,3 տոկոս։ Վերջին չորս ամսվա ընթացքում բնակարանների գները նվազել են մայրաքաղաքի և մարզերի անխտիր բոլոր բնակավայրերում։ Երևանում ամենամեծ գնանկումն արձանագրվել է կենտրոնում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 4 ամսում 1 քառ. մետրի միջին գինը նվազել է 40 հազար դրամով։ Եթե մայիսին այն հասնում էր 670 հազար դրամի, ապա օգոստոսին կազմել է 630 հազար դրամ։ Սա ընդամենը 18 հազարով է պակաս նախորդ տարվա գնից։ Կենտրոնում բնակարանների էժանացումն ակտիվ է եղել հատկապես հուլիս-օգոստոսին։ Հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ, գները իջել են 17 հազարով, օգոստոսին՝ 15 հազարով։ Գնանկումը տեղի է ունեցել հիմնականում համեմատաբար ավելի էժան բնակարանների հաշվին։ Կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ այդ հատվածում գները սկսել են զիջել նաև նախորդ տարվա մակարդակը։ Մասնավորապես, եթե անցած տարվա օգոստոսին Կենտրոնի համեմատաբար ավելի էժան շուկայում գները հասնում էին 490 հազար դրամի, ապա այս տարի եղել են 485 հազարի սահմաններում։ Փոխարենը՝ թանկ բնակարանների գները Կենտրոնում ավելի քիչ են նվազել։ Թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։ Երևանի մեկ այլ հատվածում, որը ևս առանձնանում է իր թանկ բնակարանային շուկայով, միջին գները նվազել են յուրաքանչյուր մետրի հաշվով 25 հազար դրամով։ Խոսքն Արաբկիրի մասին է։ Մինչև գնանկումն այստեղ գները տատանվում էին 465 հազար դրամի սահմաններում, հիմա իջել են 440 հազարի։ Դավիթաշենում միջին գներն օգոստոսին եղել են 330 հազար, Քանաքեռ-Զեյթունում՝ 323 հազար, Շենգավիթում՝ 295 հազար, Նոր Նորքում՝ 290 հազար։ Չորս ամսում դրանք իջել են 15-20 հազար դրամով։ Այս կամ այն չափով գները նվազել են նաև Երևանի մյուս հատվածներում։ Իսկ մարզերում սկսել են ավելի շատ հանդիպել այն բնակավայրերը, որտեղ գները ցածր են նույնիսկ անցած տարվանից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված...

16:25

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ...

16:09

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների...

15:44

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

14:59

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի քան 40 մարդու մասին

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի...

14:48

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ նախագահ

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ...

13:49

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին...

13:33

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ Մամիջանյան

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ...

13:12

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

12:06

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․...

11:48

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են...

11:23

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման...

11:05

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

09:34

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

09:03

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44