Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրառում է արել Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ժամկետների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ երեկ չէր ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարրյանը, ում ընտրության համար անհրաժեշտ էր 5 ձայն։
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր ընտրություն։ 2018 թ. հուլիսի 9-ին հաստատված Սահմանադրական դատարանի աշխատակարգի 23-րդ կետի համաձայն՝ նոր ընտրությունների օրը որոշում և դրանց անցկացման մասին Սահմանադրական դատարանի դատավորներին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահը` ընտրություններից առնվազն 10 օր առաջ, իսկ նրա բացակայության դեպքում՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահը կամ նրա լիազորությունները ժամանակավորապես կատարող Սահմանադրական դատարանի դատավորը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները չեն կարող անցկացվել ավելի վաղ, քան Աշոտ Խաչատրյանի կողմից Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին դրա վերաբերյալ ծանուցելուց առնվազն 10 օր հետո»,- գրել է Գոհար Մելոյանը։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55