Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 26-ը Խարկովի մարզում Ան-26 ինքնաթիռի կործանման հետ կապված սգո օր է հայտարարել, գրում է gazeta.ru կայքը՝ հղում տալով նախագահի գրասենյակի համապատասխան հայտարարությանը։
Փաստաթղթում նշվում է, որ սգո օրը հայտարարվել է սեպտեմբերի 25-ին Չուգուևի մերձակա Խարկովի մարզում իրականացվող պլանային ուսումնական թռիչքների ժամանակ Ան-26 ռազմական ինքնաթիռի կործանման և դրա հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի զինծառայողների մահվան հետ կապված։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՆ-26 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են․ հայտնաբերվել են ուրբաթ գիշեր տեղի ունեցած ավիաաղետի բոլոր 25 զոհերի մարմինները։ Զոհերի թվում են Խարկովի Օդային ուժերի համալսարանի 18 կուրսանտ և ռազմական ինքաթիռի անձնակազմի 7 անդամ։
Ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է ԱՆ-26 ռազմական ինքնաթիռի «սև արկղը»-ի հայտնաբերման մասին՝ նշելով, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստատած տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 27 մարդ է գտնվել: Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել թռիչքներին պատրաստվելու, դրանց իրականացման կանոնները խախտելու հատկանիշներով, ինչը աղետի և ծանր հետևանքների է հանգեցրել
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33