Հիմա պահն է, որ ավելի շատ քննարկենք, թե հիմա ինչ ենք անելու, քան թե ինչ պետք է անեինք, որ սա չլիներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր հարցը ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել մի պարզ պատճառով, որ ընթանում են բանակցություններ: Հիմա անիմաստ է խոսել բանակցություններից, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, արդյոք մեր օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարցը՝ դրա շարունակական հետևանքներով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, և Արցախը կմիանա Հայաստանին»,-հարցրեց պատգամավորը:
Վարչապետը պատասխանեց, որ այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: «Երկրորդ հարցը, թե մենք գնում ենք այդ հարցին, թե չենք գնում, այո, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք և գուցե հանրային քննարկում էլ կսկսվի: Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները և հարցերի շրջանակը»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ օրակարգում եղավ Արցախ-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը, որը այդպես էլ չարվեց, և մեր զինանոցում մնացել էր Արցախի ճանաչման հարցը: «Հիմա պատերազմ է, և ես կոչ եմ անում լայնամասշտաբ քննարկում սկսել Արցախի ճանաչման հարցի և դրա հետագա խնդրի լուծման առումով»,-ասաց նա:
Վարչապետը համաձայնեց և նշեց, որ նույնը վերաբերում է ռազմաքաղաքական դաշինքի հարցին: «Պետք է նստենք, մեր գործողությունները հասկանանք, անում ենք այդ գործողությունը, թե չենք անում, փաստարկները դնենք կշեռքին»,-ասաց նա:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44