Ներկայիս ճգնաժամը շատ ավելի լուրջ է, քան հուլիսյան դիմակայությունը, գրում է Washington Examiner-ը: «Յուրաքանչյուր կողմ, առաջնորդվելով իր դեմքը եւ ազգայնական պրեստիժը փրկելու ցանկությամբ, կարծես թե վճռական է տրամադրված չզիջել առաջինին: Ազգայնական ենթատեքստ ցուցաբերելով` Ադրբեջանն անընդհատ տեսանյութեր է հրապարակում համացանցում ավիահարվածների մասին: Նրա նպատակն է ցույց տալ, որ Ադրբեջանը կհաղթի իր արեւմտյան հարևանին: Թուրքիան եւս սրում է լարվածությունը: Ադրբեջանը երկար ժամանակ Թուրքիայի սերտ գործընկերն է: Թուրքիայի` Հայաստանի հետ արեւելյան սահմանն իր հերթին նրան հնարավորություն է տալիս ճնշում գործադրել իր երկար ժամանկ ատելի հակառակորդի վրա: Այս պատմական թշնամանքը մեծ նշանակություն ունի: Թուրքիային զայրացնում է Հայաստանի օրինական դիրքորոշումը` 1914-1923 թվականների Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս պատմությունը դժվարությամբ է համադրվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգայնական ինքնության քաղաքականության հետ, որի նպատակն է որպես անսխալական բարոյական ուժ ներկայացնել Թուրքիային տարածաշրջանում: Կան հավաստի հաղորդումներ հայկական ուժերի դեմ գործող զինված թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին, եւ Էրդողանը կիրակի նախազգուշացրել էր, որ իր ժողովուրդը «կշարունակի աջակցել իրենց եղբայրներին Ադրբեջանում»: Հաշվի առնելով Էրդողանի` Սիրիայից Լիբիա եւ Միջերկրական ծով ռազմական էսկալացիային աճող ձգտումները, հավանական է, որ նա կփորձի այնպիսի արդյունքի հասնել, որը լիովին ի օգուտ կլինի Ադրբեջանին եւ ի վնաս Հայաստանին: ՆԱՏՕ-ն հանդարտվելու եւ խաղաղությունը վերականգնելու կոչ է անում, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հակված է դրան: Չնայած Կրեմլը սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, անվտանգության ոլորտում այն պաշտոնական հարաբերություններ է պահպանում միայն վերջիններիս հետ: Սակայն Պուտինը, կարծես, սրում չի ցանկանում, ինչը վտանգում է ապակայունացնել իր հարավային թեւը: Պատահական չէ, որ Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ «ամբողջ համաշխարհային հանրությունը, ՄԱԿ-ը, բոլոր հարեւան պետությունները, հոգեւորականությունն անմիջապես միանում են այս գործընթացին եւ վերադարձնում խաղաղությունը Կովկաս»: Այսպիսով, վտանգը կայանում է նրանում, որ Ադրբեջանն եւ Թուրքիան կզգան, որ իրենք նախաձեռնություն ունեն, եւ կարող են նոր իրավիճակ ձեւավորել տեղում ռազմական գործողությունների շարունակման միջոցով: Միջազգային ճնշումը որոշիչ դեր կունանա խաղաղությունը վերականգնելու համար»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01