Hraparak.am-ի հաղորդմամբ՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ռազմավարական անվտանգային հետազոտություններ ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը պաշտոնապես դիմել է ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։ «Պաշտոնապես դիմումս ուղարկված է ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի գրասենյակներ՝ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ պատերազմի ուղղակի սպառնալիքի իրականացումն է, ինչպես նաև ուխտադրուժ թշնամու դեմ պայքարում հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և ադրբեջանական ագրեսիայի՝ տարածաշրջանային պատերազմի վերաճման կանխման անհրաժեշտությունը, խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ։ Հայկ Քոթանջյան, պաշտոնաթող գեներալ – լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ռազմավարական անվտանգային հետազոտություններ ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ»,- ասված է Քոթանջյանի դիմումի մեջ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01