Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է TikTok հավելվածի ներբեռնման վրա սահմանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը, հայտնում է NPR ռոդիոն։ TikTok-ի փաստաբան Ջոն Հոլլը պնդել է, որ մոտ 100 մլն ամերիկացի օգտատեր ունեցող հավելվածը «քաղաքային հարթակի ժամանակակից տարբերակ» է։ Նրա խոսքով՝ TikTok-ի ներբեռնման արգելքը խախտում է խոսքի ազատության իրավունքները։ Արդյունքում Կոլումբիա շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Կառլ Նիկոլսը կասեցրել է TikTok-ի ներբեռնման արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ կիրակի կեսգիշերին։ Ընդ որում՝ դատավորը մերժել է հայցվորների խնդրանքը երկրում հավելվածի արգելքի մասին որոշումը նոյեմբերի 12-ից արգելափակելու մասին։ ԱՄՆ վարչակազմի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից TikTok-ը երկրի տարածքում սմարթֆոնների հավելվածների խանութներից պետք է վերացվեր։ Այսպիսով, նոր օգտատերերը չէին կարողանա այն բեռնել, իսկ մյուսները թարմացումներին հասանելիություն չէին ունենա, ինչն արդյունքում հավելվածը կդարձներ չգործող։ Թրամփի վարչակազմը որոշում էր ընդունել ինչպես TikTok-ը, այնպես էլ Tencent Holdings Ltd.-ին պատկանող WeChat-ը Նահանգներում արգելափակելու մասին՝ համարելով, որ չինական ծառայությունները սպառնալիք են կրում ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ ամերիկացիների անձնական տվյալներին հասանելիություհն ունեն։ TikTok-ի դեպքում շարունակում է մնալ ամերիկյան գործողությունները տեղական ընկերություններին վաճառելու հնարավորությունը։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33