Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը կրկին հանգեցրել է արյունահեղության և մարդկային կորուստների: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-հայտարարել է Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը:
«Ճգնաժամը հաղթահարելուն ուղղված լուծումներ գտնելու համար պետք է օգտագործել յուրաքանչյուր առիթ: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահության մեխանիզմը, և երկկողմ ձևաչափը ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու սերտ գործընկերներն են»,-գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55