«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և դրանց սրմամբ, ինչը ռիսկի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը: Մենք խորապես ցավում ենք, որ երկու կողմերից հաղորդվել է քաղաքացիական և զինվորական կյանքերի կորուստների մասին», - համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԽԽՎ մոնիտորինգի հարցերով Հայաստանի համազեկուցողներ Բորիանա Աբերգն ու Կիմմո Կիլյունենը, և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախն ու Սըր Ռոջեր Գեյլը։ Համազեկուցողները երկու կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել զինված ռազմական գործողությունները, դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սեղան: «Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններին զերծ մնալ գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են նպաստել այս անկայուն տարածաշրջանում լարվածությանն ու անկայունությանը: Մենք կրկնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի», - ասում են համազեկուցողները, հավանաբար, նկատի ունենալով Թուրքիային, հիշեցնելով նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած հստակ պարտավորությունը, որ նրանք պետք է լուծեն իրենց միջև առկա հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով։ «Վեհաժողովը պատրաստ է խորհրդարանական մակարդակով նպաստել Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը», - եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01