Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, կովկասագետ Թոմաս դե Վաալը մի քանի վերլուծական դրույթներ է ներկայացրել՝ անդրադառնալով Արցախում տիրող ռազմական բախումներին՝ շեշտելով, որ կողմերից ոչ մեկն արդարադատության մենաշնորհ չունի:
«Երկու կողմերն էլ պատմական հավակնություններ ունեն Ղարաբաղի նկատմամբ: Այն միջնադարյան Հայկական թագավորության բնակավայր է եղել 12-րդ դարում և ադրբեջանական խանություն 18-րդ դարում: Երկու ժողովուրդներն էլ բնակվել են կողք-կողքի, հիմնականում՝ խաղաղ»,- գրել է մասնագետը:
Վերջինս նշել է, որ շատ է քարոզչությունը և հորդորել է հավատալ միայն երկու կողմից ստացվող պաշտոնական տեղեկությանը:
«Ադրբեջանը, որը 1990-ականներին տեղի ունեցած հակամարտության պարտվող կողմն է, հակված է ռազմական ագրեսիա կիրառելու տեղում իրավիճակը փոփոխելու համար: Դա հենց այն է, ինչ նրանք արեցին կիրակի: Եվ այո, նրանք, հավանաբար, ընտրել են այն պահը, երբ իրենց կարծիքով աշխարհի ուշադրությունը շեղվել է»,- նկատում է բրիտանացին:
«Լեռնային տարածաշրջանում, որտեղ ծանր սպառազինում է տեղակայված ,շփման գծում՝ գյուղերի և քաղաքների հարևանությամբ, դժվար է որևէ կողմի համար «հաղթել»՝ ցանկացած ռազմական իրավճակում: Ավելի շատ մարտերն ուղղակի ավելի շատ արյունահեղության, տառապանք և ատելության կհանգեցնեն: Վերջիվերջո, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարտավարական որոշում կայացնեն միմյանց հետ գոյակցելու հարցում և հետևեն այն ծրագրին, որը զիջումներ է ենթադրում և տանում է խաղաղության: Դա մի օր տեղի կունենա»,- գրել է կովկասագետը:
«Միջազգային հանրությունը կարող է օգնել խաղաղության գործարքի կնքմանը, ֆինանսական աջակցություն ցուցաբերել, սակայն հայերն ու ադրբեջանցիները միայն կարող են լուծել այս խնդիրը»,- եզրափակել է դե Վաալը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34