Armlur.am-ը գրում է.
Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողություններն Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՊՆ-ի հաղորդմամբ, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:
Միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր նշում, թե Իսրայելը մահ է տանում Արցախին, այսինքն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է իսրայելցի գործիչ Ավիգդոր Էսկինի հետ:
-Պարո՛ն Էսկին, արդեն երեք օր է Արցախում լարված իրավիճակ է, մարտեր են ընթանում: Ինչպե՞ս եք դուք գնահատում իրավիճակը:
-Շատ թեժ մարտեր են ընթանում երկու կողմերից էլ: Դա հետագայում բերելու է ռազմական միջոցների պակասի, ոչնչացման: Եվ այդ պարագայում հարց է առաջանալու սպառազինության մատակարարման մասին: Արդյո՞ք ՌԴ-ն կ
+օգնի Հայաստանին կամ ինչ պայմաններից ելնելով է Թուրքիան պատրաստ նոր սպառազինություն տրամադրել: Հենց այս հարցերի պատասխաններից են կախված հետագա քայլերը: Սակայն այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան ընդդեմ ազատ աշխարհի: Եվ մեկ բան էլ, հարձակում է տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, եւ աշխարհը պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին: Միջազգային հանրությունը պետք է արագ եւ արդյունավետ խառնվի եւ այդ դեպքում կրակի դադարեցում տեղի կունենա:
-Այսօր Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի կողքին են: Ստացվում է՝ Թուրքիան է պատերազմում, ոչ թե Ադրբեջանը:
-Ադրբեջանում վարձկանների ներկայությունը, որոնք պատերազմ են անցել նաև Սիրիայում, փոխում է իրավիճակը: Չէ որ դրանք «Իսլամական պետության» ահաբեկիչներն են ու մյուս իսլամիստները: Նրանք կոնֆլիկտն ավելի են լայնացնում եւ հանում այն ազգային ու տեղական սահմաններից: Թուրքիան է կանգնած գրոհայինների ժամանման ետևում, առանց նրանց ակտիվ մասնակցության, այս պատերազմը չէր լինի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33