Կրեմլում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարությունները միայն «յուղ են լցնում կրակի վրա» և որ կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կրեմլի տեսակետն առաջին հերթին բխում է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության կամ ակտիվության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակին: Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք հարցի այսպիսի ձևակերպման հետ»,-հայտարարել է Պեսկովը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին՝ հատկապես մեր գործընկերներին, ինչպիսին Թուրքիան է, ամեն ինչ անել պատերազմող կողմերին համոզելու համար դադարեցնել կրակը և երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներին վերադառնալ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի եւ Անկարայի հետ»:
«Մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այս տեղեկությունները՝ մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին հետագա քայլերը որոշելու համար», - նշել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները պետք է պատասխանատու դիրքորոշում ստանձնեն առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի` առանց արկածախնդրության կարգավորման հարցում:
«Իհարկե, պետք է հասկանալ, որ որպես ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ՝ Ռուսաստանի Դաշնությունն, ինչպես մյուս համանախագահները, պետք է ստանձնեն հավասարակշռված դիրք, պատասխանատու դիրք, զերծ ցանկացած արկածախնդրությունից», -նշել է Կրեմլի խոսնակը:
Ըստ նրա, «միայն դա է հնարավորություն տալիս Մոսկվային իսկապես արդյունավետ կերպով առաջարկել իր միջնորդի դերը այս հակամարտության կարգավորման գործընթացում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33