Միացյալ Նահանգների Հունական Ուղղափառ եկեղեցին մտադիր է հանրագրով դիմել ՄԱԿ-ի փորձագետներին` խնդրելով Թուրքիային ստիպել պաշտպանել ուղղափառ քրիստոնեության մշակութային ժառանգությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլի Սուրբ Սոֆիան մզկիթի վերածեց: Միացյալ Նահանգների Հունական ուղղափառ արքեպիսկոպոսությունը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՄԱԿ-ի Մշակութային իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների, կրոնների եւ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողների վրա, որպեսզի Թուրքիան պատասխանատվության ենթարկվի «Ուղղափառ քրիստոնյաների մշակութային ժառանգության ոչնչացման իր կանխամտածված քաղաքականության համար»: «Միակողմանի կարգով փոխելով ուղղափառ քրիստոնյաների համար հատուկ նշանակություն ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս օբյեկտների կարգավիճակը, կառուցվածքը եւ անվանումը` Թուրքիան խախտում է միջազգային իրավունքի նկատմամբ իր պարտավորությունները` պահպանել մշակութային ժառանգությունը եւ հարգել ուղղափառ քրիստոնյաների քաղաքական, մշակութային եւ կրոնական ազատությունները Թուրքիայում եւ արտերկրում»,- Associated Press-ին հայտնել է Ամերիկայի արքեպիսկոպոսության խորհրդական Քրիստինա Հիուրեասը: Հունական Ուղղափառ թեմը «հույս ունի, որ ՄԱԿ-ի, դրա մարմինների, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ դրա անդամ պետությունների միջազգային ճնշումը կստիպի Թուրքիային հետ կանչել (Համաշխարհային ժառանգության հուշարձանները) մզկիթների վերածելու իր որոշումը»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44