Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը Լատվիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում: «Այս խնդրով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը՝ Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Հակամարտության սրման առաջին ժամերից մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք և արտգործնախարարների և իմ մակարդակով: Այս երեկո ես նախատեսում եմ այս թեմայով խոսել Նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը` նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակենք և ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ առաջարկենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի: Նա ասել է, որ Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայից հնչող ռազմաշունչ հայտարարությունները, որոնք Ադրբեջանին մղում են ռազմական գործողության: Ես նշեցի Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, որոնք անմտածված են և վտանգավոր»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայից հնչող ռազմատենչ հայտարարություններով, որոնք Ադրբեջանին դրդեցին փորձել հետ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը: Մենք դա անընդունելի ենք համարում:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33