Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել երկրներին առավելագույն զսպվածություն դրսևորել:
«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ընդգծվել է լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը»,- Tert.am-ի հաղորդմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ինչպես ընդգծել են նախարարությունից, կողմերն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ սեպտեմբերի 27-ին արած հատուկ հայտարարությանը, որով կոչ է արվում հակամարտող կողմերին դադարեցնել հետագա էսկալացիան: Հեռախոսազրույցը կայացել է ԵՄ կողմի նախաձեռնությամբ: Նշենք, որ այսօր հակառակորդն ունեցել է 130 զոհ, 200 վիրավոր, խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրետանային համակարգ, 1 սմերչ համազարկային կայանք Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով։
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33