ARM | RUS |

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստի օրը. Armlur.am

02.10.20 | 16:07

Armlur.am-ը զրուցել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Ըստ փաստաբանի, ՀՀ վերաքննիչ դատարանում դեռևս նիստ չի նշանակվել, այն պետք է նշանակվի դատավորին մակագրվելուց հետո 3 օրյա ժամկետում։ Դատավորն արդեն հայտնի է՝ Ռուզաննա Բարսեղյանն է: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերի 25-ից գտնվում է կալանքի տակ:

-Պարոն Սարգսյան, այցելե՞լ եք արդյոք Գագիկ Ծառուկյանին: Տեղյա՞կ եք, ինչպես է իրեն զգում։

-Այո, այցելել եմ։ Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով և խորը ցավ է ապրում մեր զոհված հայրենակիցների համար։ Յուրաքանչյուր այցելության միայն մի քանի րոպեն ենք գործը քննարկում, մնացած ամբողջ ժամանակը հետաքրքրվում է առկա իրավիճակով։

-Հարմարվե՞լ է անազատության մեջ գտնվելու հետ։

-Գագիկ Ծառուկյանը բավականին վաղուց էր տեղյակ, որ կալանավորվելու է։Այն պահից սկսած, երբ տեղեկացանք, որ արդեն իսկ «որոշված» է, որ վճաբեկ դատարանը շատ արագ կարգով պետք է մերժի վճռաբել բողոքները վարույթ ընդունելը և գործն այն ժամկետում պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան, երբ հերթապահություն իրականացնեն Կենտրոն նստավայրի դատավորները, որտեղ էլ միջնորդության քննությունը պետք է հանձնարարվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին և նա էլ պետք է շատ արագ բավարարեր միջնորդությունը և կալանավորեր նրան։ Գագիկ Ծառուկյանը նույնիսկ ավելնորդ համարեց միջնորդության քննության ավարտին ներկայանալ դատարան և լսել դատարանի՝ այլ անձանց կողմից նախապես որոշված որոշումը։ Դրա փոխարեն, վստահ լինելով, որ դատավոր Մարտիրոսյանը ուզի, թե չուզի բավարարելու է կալանավորման միջնոդությունը, ինքնակամ ներկայացավ ԱԱԾ շենքի մոտ և մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ։

-Ունե՞ք այնպիսի ապացույցներ, որոնք հաստատում են, որ այդ ամենը նախապես որոշված է եղել և որ գործը հատկապես դատավոր Մնացական Մարտիրոսյանին պետք է հանձնարարվեր։

-Իհարկե ունենք։ Դրա համար էլ այդ կապակցությամբ հանցագորության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչակա ծառայություն։ Մոտ օրերս պարզ կլինի, թե որքանով են իրավապահ մարմինները շահագրգիռ, որ այս ամենը բացահայտվի և թե արդյոք ի վիճակի են գոնե քրեական գործ հարուցել և իմ մատնանշած ապացույցները ձեռք բերել։ Թե, ինչպես միշտ, իրենց համար ոչ ձեռնտու գործի ընթացքը հենց հիմքից կասեցնելու են՝ դեռևս քրեական գործ չհարուցած, այսինքն՝ նույնիսկ քրեական գործ չեն հարուցելու։ Ընդ որում, նշեմ, որ բավարար է միայն ստանալ համապատասխան փոստային բաժանմունքի հեռախոսահամարի մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և վստահաբար կպազրվի, թե վճռաբեկ դատարանի որ աշխատակիցն է այդքան անհանգիստ եղել՝ արդյոք պաշտպանը ստացել է իրենց կողմից ուղարկված որոշումը, իսկ դրանից հետո էլ անձամբ գնացել փոստային բաժանմունք, առձեռն ստացել հետադարձ ծանուցման կտրոնը, արագ հասցրել վճռաբեկ դատարան, որ հանկարծ ժամկետների շեղում չունենան և կարողանան գործն ուղարկել Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակ։ Որևէ այլ դեպք, վստահ եմ չենք գտնի, ո վճռաբեկ դատարանի աշխատակիցն այսպիսի շահագրգռվածություն ունեցած լինի, իսկ եթե կա շահագրգռվածություն, ապա պետք է պարզել, թե ինչում է այն կայացել, ով է եղել հանձնարարողը,էլ ովքեր են շահագրգռված դրանում և այլն։

-Ի՞նչ կասեք դատարանի որոշման վեաբերյալ, արդյոք այն հիմնավոր է։

-Կարծում եմ, որ դատավոր Մարտիրոսյանի որոշումը պետք է վերլուծվի իրավաբան ուսանողների հետ և դրա օրինակով պարզաբանվի, թե ինչպիսին չպետք է լինի դատավորը և դատարանի որոշումը։ Այն ուղղակի բառերի կույտ է և իր մեջ կալանավորման որևէ օբյեկտիվ հիմնավորում չի պարունակում։ Պետք էր արագ որոշում կայացնել՝ կայացրել է, ինչպես որ նախկինում է կայացրել նմանատիպ որոշումներ։ Ըստ էության դատավորը գտել է, թե իբրև առկա է մտավախություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և դա այն դեպքում, որ մեղադրյալ ներգրավվելուց հետո արդեն իսկ անցել է մոտ 4 ամիս և այդ ընթացքում նա ոչ միայն չի խոչընդոտել գործի քննությանը, այլ նույնիսկ նման որևէ փորձ չի կատարել։ Դատավորը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու նախագահն է, ուստի ունի մեծ հեղինակություն, կապեր և ազդեցություն կուսակցության մյուս անդամների նկատմամբ,ինչպես նաև վկայակոչել է համացանցում տարածված՝ 4 պատգամավորների կողմից գրված փաստաթղթերը և եզրահանգել, որ այդ ամենից ելնելով առկա է մտավախություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Իհարկե, դատարանները վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա միշտ նշում են, որ կալանավորման հիմքը ենթադրում է ապագային վերաբերող կանխատեսական գործողություններ, սակայն դա չի կարող այս դեպքին վերաբերել, քանի որ կանխատեսելու և ենթադրելու փոխարեն արդեն իսկ մոտ 4 ամիս փաստացի տեսել են, որ նա այդ նույն հեղինակությամբ, կապերով և ենթադրյալ ազդեցությամբ որևէ կերպ չի խոչընդոտում և չի էլ փորձել խոչընդոտել գործի քննությանը, ավելին՝ խիստ պատշաճ վարքագիծ է դրսևորել, ոպիսի հանգամանքը դատարանում հաստատեց նաև մեղադրանքի կողմը։ Մնում է հասկանալ դատավորի տրամաբանությունը՝ 4 ամիս ազատ է և չի խոչընդոտում, իսկ դրանից հետո, երբ իրենց իսկ ասելով քրեական գործն արդեն իսկ ավարտական փուլում է, հնարավոր է, որ խոչընդոտի։ Ավելին, ըստ դատավորի էլ այդ վտանգն իբրև այնքան մեծ է, որ նրա նկատմամբ միայն կալանավորումը պետք է կիրառվի, որևէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը և դա էլ այն դեպքում, որ այդ մոտ 4 ամիսների ընթացքում նրա նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց կիրառված չի եղել և նա խիստ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Այս ամենի մասին նշել ենք նաև եր վերաքննիչ բողոքներում։ Ահա սա է այն դեպքը, որ դատախազությունը պետք է մտածի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու վերաբերյալ, ինչը բնականաբար չեն անի, որովհետև իրենց «սրտի» դատավորն է, ինչ պետք է՝ անում է։

-Պարոն Սարգսյան, հայտնի՞ է վերաքննիչ բողոքների քննության օրը: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք վերաքննիչ դատարանից։

-Վերաքննիչ դատարանում դեռևս նիստ չի նշանակվել, այն պետք է նշանակվի դատավորին մակագրվելուց հետո 3 օրյա ժամկետում։ Դատավորն արդեն հայտնի է՝ Ռուզաննա Բարսեղյանն է, իսկ նիստը հավանաբար տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա միայն արդար և օրինական որոշում ենք ակնկալում։ Հուսով եմ, որ գոնե այս օրհասական պահին դատավորը կգործի բացառապես օրենքի հիման վրա, իրականում կգնահատի կալանավորման կողմ և դեմ փաստարկները, որի պարագայում միանշանակ պետք է ազատ արձակի Գագիկ Ծառուկյանին։ Ընդ որում, վստահ եմ, շատերն են գիտակցում, թե ինչ լրացուցիչ առավելություն կարող է լինել խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարի ազատ արձակումն այնպիսի իրավիճակում, երբ ակտիվ աշխատանք է տրավում թշնամու սանձազերծած ագրեսիվ պատերազմի միջազգային դատապարտման ուղղությամբ և այլ առումներով։ Իսկ հակառակի հասարակական շահ և անհրաժեշտություն ուղղակի չկա։ Չեմ կարող պատկերացնել որևէ հայի, ով այս կարևորագույն պահին կարող է վկայակոչել Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ հիմնավոր պատճառ կամ ազգային շահ։

Ն. Հ.


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44