Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստորեն դատապարտում է հումանիտար գործառույթ իրականացնող կառույցի թիրախավորումը Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն: Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք և մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ: Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետևանքների համար, և պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ»,- նշված է Արցախի ՄԻՊ հայտարարության մեջ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44