Խաղաղության պայմանագրի արդյունքը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես անվտանգության կարեւորագույն երաշխիք
Պատերազմի ավարտին Թուրքիային պետք է պարտադրել Ցեղասպանության ճանաչումը որպես անվտանգության կարեւորագույն երաշխիք։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Իլհամ Ալիեւը իր իշխանության 17 տարիների ընթացքում քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, ռազմական ռեսուրս է կուտակել, նավթ է ծախել ու իկրա է բաժանել հենց այս պատերազմի համար։ Պատերազմում պարտությունը նշանակելու է նրա իշխանության ավարտը եւ նա պատրաստ է դրա համար կռվել մինչեւ վերջին փամփուշտը։
Իլհամ Ալիեւին խաղաղություն կարող են պարտադրել միայն միջնորդները։
Եվրոպան չունի արագ միջամտության գործուն մեխանիզմներ եւ քաղաքական կամք։
Թրամփը, բացի այն որ չունի հստակ արտահայտված շահեր մեր ռեգիոնում, նաեւ խրված է իր նախընտրական գործերի մեջ, երեկ էլ կորոնավիրուսով հիվանդացավ։ ԱՄՆ-ից հիմա ակնկալիքներ չկան։
Թուրքիան դիմելու ակնարկը ոչ միայն հիմարություն է, այլեւ դավաճանությունը։
Ռուսաստանը մեր ռեգիոնում ունի կոնկրետ անվտանգության մարտահրավերներ եւ ամենաշահագրգիռ միջնորդն է խաղաղության հաստատման համար։ Ռուսաստանը միջնորդության ուշացումը մի կողմից նշանակում է, որ կողմերը ռեսուրսաքամ են լինում եւ ավելի հեշտ կլինի սեփական առաջարկները առաջ տանելը։ Սակայն մյուս կողմից՝ արնաքամ եղած տարածաշրջանը հետագայում ավելի դժվար կարող է ծառայել Ռուսաստանի անվտանգության խնդիրներին։ Այս առումով ռուսական միջնորդության ուշացումը այնքան էլ տրամաբանական չէ։
Եղել են Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցություններ առանց կոնկրետ արդյունքների։ Կարո՞ղ ենք հասկանալ ինչու առայժմ Ռուսաստանը չի խառնվում խաղաղության հաստատմանը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
09:39 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
10:03 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03