«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կմեկնարկի հերթական քառօրյան, բայց այն կարճ կտեւի՝ մի քանի ժամ։ «Իմ քայլում» որոշել են քննարկել բացառապես ռազմական դրությանն առնչվող նախագծեր։ Նույն օրը ԱԺ-ն արտահերթ նիստ էլ կգումարի։
Բանն այն է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը պահանջում է, որ կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ԱԺ ներկայացնի ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որին կցվում է ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը:
Նախագծում նաեւ նախնական գնահատականներ ու կանխատեսումներ կան․ «Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ:
Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց: Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար, տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով:
Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով»։
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55