Ստեփանակերտի վրա իրականացվում է հրթիռային հարձակում. կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա», նմանատիպ հեռահար միջոցներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին՝ հնարավոր չէ՞ արդյոք Գյանջայի օդանավակայանի օրինակով լռեցնել այդ կրակակետերը, Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորինս լռեցվում են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից՝ երբեմն մի քանի անգամ շատ: Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարծես ընդհատակ է անցել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը մեծ գլուխ գովալու տեղ ունի, որ ընդհատակում չմնա»: Ինչ վերաբերում է նրան, որ հաճախ զինվորների հարազատները հրապարակում են վերջիններիս լուսանկարներն ու փնտրում նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է ընթանում, բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ, առանց հանգստի. «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն զոհվելու ու վիրավորվելու վերաբերյալ: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Մենք փորձում ենք մաքսիմալ սխալներ թույլ չտալ, իսկ թույլ տալու դեպքում էլ արագ շտկել դրանք»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03