Սա արդեն համազգային դրամահավաք չէ, վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման։ Ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա նշեց, որ աշխարհում չկա այնպիսի փոքր կամ մեծ համայնք, որն այս ամենին այս կամ այն ձևով չի մասնակցում. «Մարդիկ օգնություն, գումար են ուղարկում, մեր կազմակերպությունների հեռախոսներին զանգերը չեն դադարում»։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք թեկուզ վերջին կամ չնչին գումար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում: Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին հնարավորինս ակտիվ լինենք: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,- ասաց Հ. Արշամյանը: Նրա խոսքով, այս պահի համար երեք լավ լուր ունի. ««Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը, ով նաև «Դեպի Հայք» կազմակերպության հիմնադիրն է, արեց մեծ քայլ և 3 միլիոն դոլար փոխանցեց «Հայաստան» հիմնադրամին: Նույնը արեց նաև «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնը և ևս 3 միլիոն դոլար փոխանցեց հիմնադրամին: Ալ Եսայանը և իր ընկերները Լոս Անջելեսում հավաքագրեցին 1 միլիոն դոլար: Սա ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Երեկ խոսակցություն եմ ունեցել ՀԲԸՄ-ի խորհրդի հետ և որոշեցինք, քանի որ իրենք արդեն միացել են դրամահավաքին, եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի 5 միլիոն դոլար, ապա իրենք դա կկրկնապատկեն»: Նա ասաց՝ կան համայքներ, որոնք ընդհանրապես երբևէ ակտիվ չեն եղել, այժմ ակտիվ ներգրաված են, ֆլեշ-մոբեր են նախաձեռնում, որպեսզի հնարավորինս շատ գումար հանգանակեն և ուղարկեն Հայաստան: «Այս գումարները մեր թիկունքի ամրապնդման համար են, այս գումարները մեր հաղթանակի համար են»,- ասաց Հ. Արշամյանը:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03