Եվրոպական խորհրդարանի 48 պատգամավոր նամակով դիմել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ:
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:
Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով խաղաղության գործընթացին: Նրանք նաև կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որևէ միջամություն կանխելու համար և հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհաժեշտությունը։
Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությանը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Թուրքիան և Ադրբեջանն այլևս հատել են կարմիր գիծը։ Այսօր Եվրոպական քաղաքական շրջանականերում սկսել են հասկանալ, թե Ալիևի ռեժիմն ինչի է ունակ։ Ադրբեջանի մի երկիր է, որը սկսել է ասոցացվել իսլամիստական ահաբեկչության հետ։ Ալիև-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանզի այն մարմնավորում է ատելությունը՝ ինչպես համայն հայության նկատմամբ, այնպես էլ ընդհանրապես մարդկային, այդ տվում նաև սեփական քաղաքացու կյանքի նկատմամբ քամահրանքը։ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքներն ինչպես Եվրոպական Միության հաստատություննրում, այնպես էլ անդամ-երկրներում»:
Նամակում ասվում է.
«Ձեզ ենք գրում տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ մեր ծայրաստիճան մտահոգությունը և նաև ներկայացնելու հետևյալ պահանջները:
Կիրակի (27.09.2020) առավոտվանից սկսած ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում Արցախի բնակչության դեմ՝ «կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:
Արցախի բնիկ ազգաբնակչության դեմ հրթիռային և օդային հարվածները, որոնք ուղղված են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, ստիպել են խաղաղ բնակչությանը ապաստարաններում թաքնվել: Լեռնային Ղարաբաղում ռմբակոծվել են դպրոցներ, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։
Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, խիստ զայրացած ենք իրավիճակից և կոչ ենք անում ադրբեջանական բանակին անմիջապես դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան:
Կոչ ենք անում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Մենք հիշեցնում և շեշտում ենք, որ ԵԱՀԿ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը կարող էր կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Այն բացարձակ անհրաժեշտություն է վստահության մթնոլորտի վերականգման և բանակցային բովանդակային գործընթացի համար:
Հարգելի բարձր ներկայացուցիչ Բորել, մենք Ձեզ կոչ ենք անում խիստ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով զերծ մնալ որևէ միջամտությունից - երկիր, որն այժմ փաստորեն ապակայունացնում է ևս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։ Որևէ երրորդ երկրի, ինչպիսին է Թորքիան, միջամտությունը սրընթաց տեմպով կվատթարացնի իրավիճակը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։
Մենք Ձեզնից ակնկալում ենք բովանդակային գործողություններ, որոնք կօգնեն այս հակամարտության շուտափույթ լուծմանը»։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03