Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ այդ պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ էթնիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաընկերությունը: Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական աշխարհին համերաշխության կոչ էր հղել Արցախի դեմ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմում: Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ հայերը շատ են տուժել թուրքերից, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հայերի գոյությանը վերջ դնելու համար՝ պատմական բազմաթիվ քաղաքներից՝ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և Կիրովաբադից նրանց հետքերը վերացնելու համար: Այդ պատճառով հայերը չեն թողնի, որ ողբերգության կրկնվի: Հայերի պայքարը ազատության և արժանապատիվ կյանքի համար է: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01