Մենք կարողացանք հասնել նրան, որ շատ խիստ հայտարարություններ են եղել՝ ուղղված Թուրքիային: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կարելի է ասել, առաջին անգամ է լինում, որ մենք կարողացանք հասնել նրան, որ միջազգային հարթակներում հնչեցրեցին, որ Ադրբեջանն օգտագործում է վարձկանների, ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչների, որոնք գլխացավանք են դառնալու այս տարածաշրջանի համար»,-ասաց նա և կարևորեց ՌԴ ԱԳՆ-ի, Մակրոնի, ԱՄՆ պետքարտուղարության, Իրան ԱԳՆ-ի, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
«Երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստը, խնդիրը քննարկվել է, թեժ խոսակցություն է տեղի ունեցել, հայկական կողմից ես և պարոն Ռուբինյանն ենք հանդես եկել, իսկ թշնամու կողմից իրենց պատվիրակները, հենց այդ պահին Ստեփանակերտում ռմբակոծվում էին դպրոցներ, մանկապարտեզներ՝ արգելված զենքերով, ինչի մասին տեղեկացրել ենք գործընկերներին»,-ասաց նա և նշեց, որ Մինսկի խումբը միակ ընդունված ֆորմատն է:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ երևի միակ հայտարարությունն է, որ Մակրոնը, Պուտինը և Թրամփը մի թղթի տակ ստորագրել են: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանի դիվանագիտական զինանոցում կա այդ զենքը, բայց կարծում է, որ դեռևս տեղ ունենք դա չանելու: «Ես հարցրել եմ վարչապետին, որ հնարավոր է հիմա այդ ժամանակն է, կարևոր է, որ այդ ուղերձը հայտնի թշնամու երկրին, բայց կարծում եմ, որ հիմա չէ դրա ժամանակը: Դա պետք է լինի վերջին կրակոցը, եթե մենք դա անում ենք, նշանակում է, որ մենք որևէ մեկի հետ որևէ բան չունենք խոսելու: Իսկ մենք այդ իրավիճակում չենք դեռ»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ունի բազմաթիվ հարազատներ առաջնագծում, ունի հարազատներ, որոնց հետ կապ չեն կարողանում հաստատել, իսկ մտերիմ ընկերոջ ընտանիքի անդամը զոհվել է: Նա նշեց, որ իրենց անձնակազմում բազմաթիվ օգնականներ, անդամներ առաջնագծում են: «Առաջին օրից սկսած՝ ինձ դիմել են, որ կուսակցական ջոկատ ստեղծեն ու գնան, ես մերժել եմ՝ ասել եմ, որ մենք ունենք պետություն, և բոլորդ պետք է ներկայանաք զինկոմիսարիատ: Ես էլ, որ գնացել եմ Արցախ մյուս գործընկերների հետ, ասել ենք՝ մեզ զենք տվեք, գնանք կռվենք, ինձ ասել են՝ ապրես, որ եկել ես, բայց քո անելիքը այնտեղ է, գնացեք և արեք»,-ասաց նա և նշեց, որ մանդատը պետք չի վայր դնել առաջնագիծ գնալու համար: Նա ասաց, որ կա պատերազմի ճակատ, կա դիվանագիտական ճակատ, եթե մարդը պիտանի չէ ռազմաճակատում, բայց կարող է դիվանագիտական ճակատում ավելի մեծ դեր խաղալ, ուրեմն պետք է մնա դիվանագիտական ճակատում:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01