Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը, հայտարարել է ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, գրում է ria.ru-ն։
«Այս լարված օրերին, երբ ամբողջ աշխարհը կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում Թուրքիայի դիրքորոշումը, որը միտումնավոր հրահրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հայ ժողովրդի գոյության համար սպառնալիք ստեղծելով իր պատմական հողերում: Այս առնչությամբ, վստահ եմ, որ եթե որևէ երկիր իրավունք ունի և կարող է միջամտել իրավիճակին, ապա դա կարող է լինել միայն դաշնակից Ռուսաստանը» - ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր շահագրգռված են հրադադարի հարցում, պետք է որքան հնարավոր է շուտ գիտակցեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը։
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է։ Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ունակ շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, որը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է որքան ասես պատրանքներ ունենալ այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը։ Որքան շուտ դա կհասկանան հակամարտության կարգավորման մեջ շահագրգիռ կողմերը, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի խուսափել նորանոր կորուստներից և անցնել խաղաղ բանակցությունների ձևաչափին»,- ընդգծել է Կարապետյանը։
Գործարարաը նաև ընդգծել է, որ «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերությունների դաշնակցային բնույթը հիմնված է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Հավատում եմ, որ ժամանակի փորձությունն անցած այդ սերտ հարաբերություններն այսուհետ ևս կրելու են դաշնակցային և ռազմավարական բնույթ»։
Սամվել Կարապետյանը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր աշխարհաքաղաքական հրդեհ է», որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը:
«Վերջին օրերը լցված են ցավով և տագնապով ողջ հայ ժողովրդի համար, որը կրկին, ինչպես և 1915-ին, վտանգված է և ստիպված է պայքարել իր գոյատևման համար։ Արցախը մեծ խիզախությամբ է պաշտպանում իր դիրքերը սեփական հերոս որդիների կյանքի գնով»,- ասել է Կարապետյանը՝ ընգծելով, որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները լոկալ հակամարտություն չեն։
«Տասներորդ օրն անընդմեջ Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում։ Լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծվել, կան մեծ թվով զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Եթե իրավիճակը մոտ ապագայում չկանգնեցվի, ապա շուտով այն կարող է վերածվել խոշոր համաշխարհային աղետի։ Այս համատեքստում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. լուծումները խաղաղ բնույթ են կրում»,- նշել է գործարարը։
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44