Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հաջակցություն Ադրբեջանի Թուրքիայի բաց ելույթը սկզբունքորեն նոր արտաքին գործոնների ազդեցությունն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, գրում է ria.ru-ն։
«Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում էլ են տեղի ունեցել։ Իրավիճակի ներկայիս սրումը մեծ մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Սա առաջին անգամն է, երբ Ադրբեջանի կողմից բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան»,- նրա խոսքերը մեջբերվում են ծառայության կայքում։
Սերգեյ Նարիշկինը նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության առնչությամբ։
«Ղարաբաղում բռնկվող զինված դիմակայությունը, որպես մագնիս, իրեն է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին։ Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար դառնալ նոր թատերաբեմ, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- ընդգծել է նա:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունում առկա տեղեկատվության համաձայն՝ հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Ալ Համզան», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումներից վարձկանները», - հայտարարել է նա:
Սերգեյ Նարիշկինը նաև ընդգծել է, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել ղարաբաղյան պատերազմում։
Նարիշկինը նաև հայտնել է, որ իր կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կվերադառնան բանակցություններին»։
«Մենք չենք կասկածում, որ միջազգային հանրության աջակցությամբ հակամարտության կողմերն ի վերջո կդադարեցնեն ուժի կիրառումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է նա:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անթույլատրելի է տարածաշրջանում նոր պատերազմը:
«Մենք նույնպես անտարբեր չենք, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մեր բարեկամ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչները», - նշել է Նարիշկինը:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03