ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դաուլետ Երգոժինի գլխավորած պատվիրակությանը:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների ՊԵԿ ղեկավար անձնակազմերի աշխատանքային հանդիպման առանցքը եղել է հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում հայ-ղազախական գործակցությունը:
Դեռեւս 2000թ.-ից Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ գործող համաձայնագրի շնորհիվ մեր երկրների հարկային եւ մաքսային մարմինները կարողանում են բարձր արդյունավետությամբ փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսկ 2012թ.-ին կնքված համաձայնագիրը թույլ է տալիս բացառել կրկնակի հարկումը:
«Մեր գերատեսչությունները կընդլայնեն հարկային եւ մաքսային տեղեկատվության փոխանակումը՝ անցնելով գործընթացի ավտոմատացմանը՝ միջազգային չափանիշների համաձայն: Դա արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հնարավորություն կտա տնտեսել աշխատաժամանակը, աշխատուժն ու ֆինանսական ռեսուրսների ծախքերը եւ բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը»,-նկատել է Հովհաննես Հովսեփյանը: Կողմերը համաձայնել են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Մաքսային ոլորտում ՀՀ եւ Ղազախստանի Հանրապետության համագործակցության ամրապնդման գծով 2016թ. համատեղ գործողությունների ծրագրի» կատարումն ապահովելու համար: Առաջարկվել է հետագայում նույնպես կիրառել երկու կողմերի միջեւ համատեղ գործողությունների ծրագրեր նախաձեռնելու պրակտիկան: «Ղազախստանն այս տարվանից նախատեսել է ներդնել խոշոր հարկատուների աուդիտի էլեկտրոնային համակարգ, ինչը թույլ է տալու կրճատել ստուգումների անցկացման ժամկետները եւ նվազեցնել դրանց իրականացման ծախսերը: Այդ առումով, կարծում եմ, մեր կառույցների միջեւ համագործակցության եւս մեկ հարթակ է ձեւավորվելու»,-նշել է Հ. Հովսեփյանը:
ՀՀ եւ ՂՀ ՊԵԿ պաշտոնակիցներն անդրադարձել են նաեւ հայաստանյան եւ ղազախական այն ռեզիդենտների հետ կապված հարկային տեղեկատվության փոխանակման խնդիրներին, որոնք տնտեսական գործունեություն են իրականացնում եւ եկամուտներ ստանում մյուս երկրի տարածքում: Բացի այդ ուսումնասիրվել են տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների գծով տեղեկատվության փոխանակման հարցերը՝ հաշվետվությունների ներկայացումից ու հաշիվների դուրսգրումից մինչեւ ապրանքների դրոշմապիտակավորում: Կողմերը դիտարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարը: «Հայաստանյան մեր գործընկերների հետ քննարկում ենք դեպի Ղազախստան տրանսպորտային երթուղիների բացման հարցը, քանի որ հայկական ապրանքների համար Ղազախստանի տարածքում առեւտրի մեծ ներուժ կա, որը կարող է նպաստել ոչ միայն հարկային-մաքսային ծառայությունների փոխհարաբերությունների բարելավմանը, այլեւ, առհասարակ, մեր տնտեսությունների զարգացմանը»,-ընդգծել է Դաուլետ Երգոժինը:
Հանդիպման ավարտին Հովհաննես Հովսեփյանը եւ Դաուլետ Երգոժինը քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55