Դա վարչապետի որոշելիքն է, և եթե նա այդպիսի որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է շատ ծանրակշիռ հիմնավորում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանում լրագրողներ հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուն։ «Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ, բնականաբար, օրվա հրամայականն է, որպեսզի բոլորս մեծ արագությամբ և մեծ պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրը»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։ Հարցին, թե ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման պատճառների մասին ինչի՞ չեն ասում, երբ նախկինում հայտարարվել է թափանցիկ աշխատելու մասին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ռազմական դրության պայմաններում մնում էր թափանցիկ աշխատանքի մասին խոսել։
«Շատ բաներ կան, որ 3 միլիոն բնակչությունը պետք է իմանա այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ կլինի։ Ռազմական դրություն է, և որպեսզի մենք հաղթենք․․․․, բա էլ գաղտնիության մասին օրենքն ինչի՞ համար է, կան որոշումներ, որոնց մասին հետո կիմանանք, համբերատար եղեք։ Սրանք շատ կարևոր օպերատիվ բնույթի կայացված որոշումներ են, որոնք տնօրինում են այն պաշտոնյանները, որոնք իրավասու են»,- նկատեց նա։ Լրագրողի հարցին, թե ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան գրառում էր արել դավաճանների մասին, հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը չի արդարացրել նրանց արագ բացահայտելու գործողությունները, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Երբ խոսում եք դավաճանների մասին, բնականաբար, պատերազմում լինում են նաև այդպիսի երևույթներ, և դրանք արագ պետք է չեզոքացվեն։ Նման մարդիկ, որպեսզի արդարացնեն իրենց փախնելը, սկսում են պանիկա տարածել։ Կան նաև ուժեր, որոնք մտածված են պանիկա տարածում, պատերազմի մեջ կիրառվում են բոլոր հնարքները՝ հակառակորդի կողմից, կամ այլ մարդկանց կողմից»,- ասաց նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03