ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի գործում Կոնգրեսն ունեցել է իր դերակատարումը:
Այն, որ լոպազությունը քաղաքական գործընթացների անպակաս մասնիկն է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այս կարգի հայտարարությունը գերազանցեց բոլոր հնարավոր ելույթները:
Եթե փորձենք մի պահ լուրջ վերաբերվել Զուրաբյանի ասածին, ապա պետք է փորձենք հիշել, թե ինչ է արել ՀԱԿ-ը վերջին ժամանակաշրջանում ու դա փորձենք կապել վարչապետի հրաժարականի հետ: Դե նիստ են պլանավորել, ՖԲ-ում իրենց հին էջերից մեկն են անվանափոխել, էն Կոնգրեսի գրասենյակի կեղտոտ պատուհաններն են վերջապես լվացել, կուսակցականների ֆեյսբուքյան գրառումներում քֆուրների տեսակարար կշիռն են նվազեցրել, ՉԻ-ի համար ֆինանսավորում են փնտրել ու մեկ էլ Զուրաբյանի համար նոր կոշիկներ են առել: Ես որ չկարողացա ինչոր զուգահեռներ գտնել Աբրահամյանի հրաժարականի ու կուսակցության՝ վերը նշված քաղաքական գործունեության միջև:
Նույն հաջողությամբ Զուրաբյանը կարող է իրենով անել Վարդանանց պատերազմը, Գավգամելայի ճակատամարտը, ինչպես նաև Սովետական Միության հաղթանակը ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ:
ՀԱԿ-ը կամաց կամաց նմանվում է Հյուսիսային Կորեային: Կիմ Չեն Ընի հայրենիքում գիտեն, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականն է նվաճել: Դե ՀԱԿ-ում էլ մտածում են՝ արևի խավարումը Զուրաբյանն է պլանավորում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34