Կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի առցանց նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվող նախաքննությանը:
Գլխավոր դատախազն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ այդ հանցավոր գործողությունները, լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով և դրանց հետևանքով սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել է մեծ չափերով վնասներ:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ քրեական գործերի քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են իրականացվող ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայինների ներգրավվածության մասին:
Համակարգող խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների ուշադրությունը հրավիրելով այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա՝ Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության և դրա տարածման անընդունելի դրսևորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու և լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել այդ աշխատանքներում:
ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում, որպես առաջնահերթ խնդիր, ընդգծել է քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովոմը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների և ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44