«Այսօր առավորվանից ադրբեջանական զինուժը վերսկսել է հարձակողական գործողությունները ինչպես հյուսիսում, այնպես էլ՝ հարավում»,- այսօրվա ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով ու սաստիկ հարձակում է նախաձեռնվել, բայց հայկական կողմը պատասխան հարվածով ոչնչացրել է հակառակորդի զգալի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդին ետ շպրտելով ելման բնագծերը։ «Նման մանր փորձեր կատարվել են նաև այլ ուղղություններով։ Սակայն այս պահի դրությամբ հատկապես թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը, որին ես անձամբ ականատես եմ եղել, ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Արցախի տարբեր բնակավայրեր, մասնավորապես՝ Ստեփանակերտը, Շուշին։ Այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան նաև վիրավորներ լրագրողների շրջանում։ Այսօր երկու անգամ, Ադրբեջանի զինուժը դիտավորյալ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշի քաղաքի Սբ. Ղազանչեցոց վանքին, որի արդյունքում վանքը զգալիորեն տուժել է։ Կան նաև քաղաքացիական անձինք, որոնք վիրավորվելու մասին Արցախի ՄԻՊ-ը կհայտարարի։ Այս պահին, ընդհանուր առմամբ, ադրբեջանական ագրեսորների հարվածները, միայն Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորել է 93 մարդու, որից միայն 20-ն է թեթև կամ միջին ծանրության։ Կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում մեկ քաղաքացիական զոհը։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք։ 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել։ 750 տարբեր ենթակառուցվածքներ են վնասվել։ Եվ այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ որևէ մարտավարական հաջողության և անհաջողության մասին չի կարող տվյալ տրամադրել։ Արծրուն Հովհաննսիյանի խոսքով, վերջին տվյալներով Շուշիում վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է։ Եվ թեև հակառակրոդը շարունակում է կրակի տակ պահել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմից պատասխան հարված թշնամու որևէ մշակութային օբյեկտի չի եղել ու չի էլ կարող լինել։ «Թշնամին փորձում է լրացնել կորուստները և շարունակել իր ցեղասպանական ու ագրեսիվ գործողությունները»,- շեշտեց ՊՆ ներկայացուցիչը, ապա հավելեց՝ հայկական կողմում վիրավորվածների մոտ 30%-ը, մեկ օրվա ընթացքում ստանալով բուժօգնություն, վերադառնում է շարք։
10:30
10:07
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22 22.06.25
16:45 23.06.25
12:43 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03