Ֆրանսիական Le Monde պարբերականը ԼՂ հակամարտության վերաբերյալ հրապարակել է ծավալուն հոդված՝ հայտարարելով, որ Թուրքիան, Ադրբեջանին օգնություն ցուցաբերելով, ծաղրում է Կրեմլին և Սպիտակ տանը:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակմանն Անկարայի աջակցությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարող է միջին տերությունը ճնշել ռուսական և ամերիկյան գերտերություններին»,- գրել է հոդվածի հեղինակ Ալեն Ֆրաշոնը:
«Որտե՞ղ է ամերիկյան ղեկավարությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը` Թուրքիան, առանց իր «դաշնակիցներին» նախազգուշացնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ է «վերսկսում»: Որտե՞ղ է Ռուսաստանի առավելությունն իր ավանդական «ազդեցության գոտում», երբ Թուրքիայի աջակցությամբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունը հարձակում է գործում մյուսի՝ Հայաստանի վրա: Էրդողանի Թուրքիան՝ տարածաշրջանային ահռելի հավակնություններ ունեցող այս տերությունը, ծաղրում է Կրեմլին և Սպիտակ տանը, Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Սովորաբար, նման դեպքերում Կրեմլը հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի դադարեցման ազդանշան տալիս է և երկուսն էլ ենթարկվում են զենքի իրենց մատակարարին: Սակայն այս անգամ Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանը կարող է ինքնուրույն գործելու իր ավելի մեծ կարողության վրա հույս դնել: Ղարաբաղում թյուրքախոս Ադրբեջանի գործը Թուրքայի նախագահի գործն է դարձել»,- նշում է լրագրողը:
«20-րդ դարի սկզբին Թուրքիայի հայերի կոտորածը որպես Ցեղասպանություն որակած ԱՄՆ Կոնգրեսը դժվար թե ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հարձակումը Ղարաբաղի հայերի վրա դրական գնահատի: Ընդունված է կարծել, թե պատմությունը Թուրքիային պարտադրում է գոնե Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ չեզոքություն պահել, սակայն Թրամփը թույլ է Էրդողանի հանդեպ: Բոսֆորի առաջնորդին հատուկ են իմպուլսիվ-դեսպոտիկ վարվելակերպը, հանդգնությունը և փորձագետներին ծաղրելու կարողությունը, որոնք էլ տպավորություն են գործում ամերիկացի առաջնորդի վրա»,- ընդգծում է Ֆրաշոնը:
Նշվում է, որ Էրդողանը Կովկասում, Մերձավոր Արևելքում, Մագրեբում և Արևելյան Միջերկրական ծովում տարածաշրջանային զավթողամոլ քաղաքականություն վարելու ազատություն ստացել է այն պահից, երբ Միացյալ Նահանգները համարել է, թե ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի մնալն արդարացնում է նրա բոլոր արարքները: Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ն ափսոսում, սակայն համաձայնում է դրան:
«1956 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը, որին այդ ժամանակ ընդունում էր նաև ԽՍՀՄ-ը, բրիտանացիներին, ֆրանսիացիներին և իսրայելցիներին հրամայեց դադարեցնել Եգիպտոսի դեմ ռազմական գործողությունները, նրա հրամանը կատարվեց: 1990-ականներին Մոսկվային համաձայնությամբ Բալկաններում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի կոչերին նույնպես ենթարկվեցին։ Իսկ այժմ «միջին հզորություն» ունեցող Էրդողանը մոլորության մեջ է գցել և՛ Պուտինին, և՛ Թրամփին»- եզրափակել է Ֆրաշոնը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33