«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաև, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում' Ռուսաստանի Դաշնությունից:
Օրինակ՝ Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում ևս Ռուսաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին, նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 747 հազար 100 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է. 2019-ի հունվար-օգոստոսին այն կազմել է 2 մլն 618 հազար 800 դոլար: Իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից 660 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել ՀՀ: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 451 հազար 100 դոլարի մարդասիրական օգնություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55