Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: Կարևոր իրադարձությաննն անդրադարձել է ПИКiNFORM կայքը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը հոկտեմբերի 10-ից առնվազն դադարի վրա է, ինչը վկայում է Ռուսաստանի կենտրոնական դերը հայ-ադրբեջանական հրադադարի հարցում:
Աղբյուրը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումը կրկին ընդգծեց Ռուսաստանի տարածաշրջանային կարևորությունը:
Սեպտեմբերի 27–ից ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսումից հետո արևմտյան երկրները և միջազգային կազմակերպությունները միայն «անհանգստություն են հայտնել» և բավարարվել են Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական և քաղաքական ոլորտներում բացահայտ օգնող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվազագույն և գերզգույշ քննադատությամբ, ինչը միայն սրում է հակամարտությունը:
Անդրկովկասում սկսվող հրդեհը կարողացավ «մարել» միայն Մոսկվան: Պահանջվեցին տասժամյա և շատ լարված բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների միջև Մոսկվայում, որպեսզի հոկտեմբերի 10–ին կեսօրից կրակի դադարեցում հաստատվի:
Մոսկվային հաջողվեց Երևանի և Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես նաև գտնել թեկուզ հետագա փոխզիջումների սահմանները, որոնք անհրաժեշտ են ԼՂ-ում խաղաղության հաստատման և արյունահեղության դադարեցման համար:
Այս պահի դրությամբ հայտնի չէ՝ որքան ամուր կլինի հաստատված հրադադարը և կհաջողվի արդյոք այն կողմերի համար խաղաղության վերածել: Կարելի է սպասել նաև Թուրքիայի արձագանքին, որը բոլորովին անկանխատեսելի է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01